ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սփյուռքի նախարարը պետք է մի փոքր զգուշավոր լինի»

25.05.2018 00:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սփյուռքի նախարարը պետք է մի փոքր զգուշավոր լինի»

Ուղիղ երկու շաբաթ առաջ ՀՀ սփյուռքի նախարար նշանակվեց 27-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Ի պաշտոնե կատարած 14 օրյա աշխատանքի մասին էլ «Իրավունքը» փորձեց զրուցել Սփյուռքի նախարարությունում ամենաերկարը որպես նախարարի խոսնակ աշխատած ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ: Սակայն, մինչ պատասխանելը մեր հարցերին նախ դժգոհեց.

Նախարարի համար մշակույթի գործչի չափանիշ են այլասերվածություն քարոզողնե՞րը

- Չեմ հասկանում ինչն է Ձեզ ստիպում Սփյուռքի հարցերով ինձ դիմեք։ Այնպիսի տպավորություն է, կարծես, փորձում եք ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանեք (ծիծաղում է):

- Ամեն դեպքում, եթե անգամ նախարարությունում Ձեր աշխատած լինելու փաստը դնենք, մի կողմ, այնուամենայնիվ, Դուք տարիներ շարունակ շփվում եք Սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, հետեւաբար, տրամաբանական է, որ Ձեզ ենք ուղղում հարցեր:

- Ե՞վ…

- Սփյուռքի նորանշանակ նախարարն արդեն մեկ տեղակալ ունի ի դեմս՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի, որը Հայաստանում քաղաքացիական ակտիվիստներից էր: Որքանո՞վ է ընդունելի, որ հայաստանյան պետական համակարգում լինեն օտարերկրյա քաղաքացիներ:

- Նշանակված փոխնախարարը Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի քաղաքացի է, չգիտեմ, բայց հայ է եւ բոլոր իրավունքներն ունի մասնակցելու Հայրենիքի զարգացմանն ու վերելքին ուղղված աշխատանքներին։ Միշտ էլ հայտարարվել է, որ Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայերի կառույցն է։ Այստեղ որեւէ զարմանալու բան չկա։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում է կայացվել։

- Ի դեպ, Մխիթար Հայրապետյանն իր բարեփոխումները որոշել է սկսել ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից: Արդյոք սա թիվ մեկ կարեւոր քայլն էր՝ նախարարության առջեւ ծառացած խնդիրներից:

- Այստեղ նախարարը պետք է մի փոքր զգուշավոր լինի։ Նոր կայք ստեղծելը գումարների հետ է կապված։ Հետագայում ինչպես սովորաբար լինում է` չքննադատեն ֆինանսները ոչ արդյունավետ ծախսելու համար` պատճառաբանելով,  որ նախկին կայքը կար, եւ կայքը փոխելը առաջնահերթություն չէր։

Սուրեն Պապիկյանն իր մտահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի կապակցությամբ

- Հենց երեկ նախարարը հանձնարարական է տվել, որ «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չհրատարակվի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ձեզնից եմ լսում։ Ասեմ, որ տարեգիրքը բավականին օգտակար նյութ էր տարբեր հայկական համայնքների մասին պատկերացումներ կազմելու համար։ Տարեգրքի  շնորհիվ տեղեկանում էինք համայնքներում իրականացվող միջոցառումների, գրական ձեռնարկների, հայանպաստ ու հանրօգուտ աշխատանքների եւ այլ գործունեությունների մասին։ Հուսով եմ, որ պարոն Հայրապետյանը կյանքի կոչելու ավելի կրեատիվ գաղափար ունի եւ շուտով կարդարացնի բոլոր սպասելիքները։

- Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ նախարարն ասել է, որ առաջիկա անելիքներից մեկը լինելու է ռեբրենդինգի հարցը, այդ թվում՝ անվան առումով: Ի՞նչ եք կարծում, եթե «Արի տունը» դառնա, ասենք, «Քայլ արա, արի տուն» դրանից ծրագրի բովանդակությունն ու արդյունավետությունը կփոխվի՞:

- Վատ մի՞տք է տարիներ շարունակ նույն ծրագրին նոր շունչ հաղորդելը։ Կարծում եմ՝ ոչ։ Ես նախկինում ասել էի եւ հիմա էլ հաստատում եմ` ավելի լավ է վերափոխվի, քան ընդհանրապես փակվի «Արի տունը»։ Ամեն դեպքում, ես լավատես եմ։ Նկատում եմ, որ փորձում են նոր նախարարին վատաբանել, որի համար շատ ցավում եմ։ Չի կարելի, թողեք մարդն աշխատի։ Միայն այն միտքը, որ նա երիտասարդ է արդեն դրական ու ողջունելի քայլ է։ Չի կարելի նման ներուժը հիասթափության եւ լքվածության մատնել։ Բոլորը պետք է քաջալերեն եւ իրենց օժանդակությամբ նպաստեն բոլոր բարի ու հեռանկարային գաղափարների իրագործմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА