ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի հերթական «դարակազմիկ» միտքը

25.05.2018 12:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փաշինյանի հերթական «դարակազմիկ» միտքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «դարակազմիկ» միտքն է հայտնել: Այն է՝ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին: «Հետեւաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որեւէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: Ու վերջ, դրանից հետո միանգամից կծաղնենք:

Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ. Շարմազանով

Իրականում՝ երկրի վատ վիճակն ընտրությունների հատ կապելը կոպիտ սխալ է: Բացատրենք. Հայաստանի անկախության հենց առաջին փուլում մեզ մոտ ամենաարդար ընտրություններն էին: Հիշեցնենք միայն մեկ փաստ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին անգամ նախագահ ընտրվելը 1991թ.-ին: Չնայած 83 տոկոս կողմ ձայների, այդ ընտրությունները կեղծարարության տեսանկյունից ոչ մեկը առ այսօր կասկածի տակ չի առել: Բայց այդ ամենամաքուր ընտրություններով հանդերձ, մինչեւ հաջորդ՝ 1996թ. խայտառակ նախագահական ընտրությունները, ՀՀՇ-ն այպես երկրի հերն անիծեց, որ մինչ օրս խելքը գլուխը չի գալիս: Եվ թող հեքիաթներ չպատմեն, թե պատերազմ էր կամ նման բան: Պատերազմը որեւէ բանով չէր կարող նպաստել Հայաստանի տնտեսական պոտենցյալը փոշիացնելու, կոպեկներով գործարանները մեջ-մեջ անելու, մինչեւ վերջին հաստոցը մետաղի ջարդոնի անվան տամ պարսիկներին ծախելու հարցին: Չնայած՝ Նիկոլն այդ ամենը պետք է, որ լավ իմանա, այն ժամանակ նա էր ՀՀՇ-ական վերնախավի հետ նստում-ելնում, նաեւ, թե հայաստանյան ընտրակեղծարարությունների հիմքերը որտեղից են գալիս:

Իհարկե, ընտրակեղծարարությունը շատ վատ բան է: Սակայն դրանով բացատրել երկրի այս վիճակը, նշանակում է՝ երկիրը կարգի բերելու գործընթացը սխալ հիմքերի վրա կառուցել, որը երբեւէ արդյունք չի տա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА