ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՑԱՎՈՏ ԴԱՇՏԱՆԸ ՀՈՐՄՈՆԱԼ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԵՏԵՎԱ՞ՆՔ, ԹԵ...

08.07.2016 14:56 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՑԱՎՈՏ ԴԱՇՏԱՆԸ ՀՈՐՄՈՆԱԼ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԵՏԵՎԱ՞ՆՔ, ԹԵ...


- Ցավոտ դաշտանը հորմոնալ խախտման հետեւա՞նք է, թե՞ ոչ: Ի՞նչ է պետք անել այս դեպքում:

Հարցին պատասխանել է գինեկոլոգ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ.

Դեղատոմսով դեղեր տրամադրելու հարցը կհետաձգվի մեկ տարով, եթե.... Արսեն Թորոսյան

- Ցավոտ դաշտանը կամ ալգոդիսմենոռեան`դաշտանային ցիկլի խանգարման մի տարատեսակ է , որը բնութագրվում է կծկանքանման, իսկ երբեմն անընդհատ, նքացող բնույթի ցավերով որովայնի ստորին հատվածներում, որոնք սկսվում են դաշտանի հետ եւ անցնում դրա ավարտից հետո: Ցավերը կարող են ուղեկցվել նաեւ կնոջ ընդհանուր ինքնազգացողության խանգարումներով՝ բերելով աշխատունակության նվազման կամ կորստի:
Տարբերում են առաջնային եւ երկրորդային ալգոդիսմենոռեա: Առաջնային ալգոդիսմենոռեան ի հայտ է գալիս դաշտանային ֆունկցիան հաստատվելուն պես կամ 1-1,5 տարի անց, հանդիպում է երիտասարդ աղջիկների եւ կանանց մոտ եւ կրում է ֆունկցիոնալ բնույթ, այսինքն` սեռական համակարգի օրգանական ախտահարման հետեւանք չէ: Երկրորդային ալգոդիսմենոռեան հանդիսանում է սեռական օրգանների տարբեր հիվանդությունների ախտանիշ: Առավել տիպիկ օրինակներ են արգանդի միոման, էնդոմետրիոզը, փոքր կոնքի բորբոքային հիվանդությունները:
Հիվանդության առաջին եւ հիմնական ախտանիշը ցավն է: Այն տեղակայվում է որովայնի ստորին հատվածներում՝ հաճախ ճառագայթելով դեպի սրբոսկր եւ աճուկային շրջաններ: Ցավը հաճախ ուղեկցվում է այնպիսի ընդհանուր ախտանիշներով, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, վքնածությունը, գլխացավերը եւ այլն: Ընդհանուր ախտանիշների արտահայտվածությունը հատկապես բնորոշ է առաջնային ալգոդիսմենռեային:
Հիվանդության ախտորոշումը հիմնված է կլինիկական պատկերի վրա: Լաբորատոր-գործիքային հետազոտության մեթոդներն առավելապես ուղղված են ալգոդիսմենոռեայի պատճառի հայտնաբերմանը: Առավել ինֆորմատիվ եւ մատչելի հետազոտության մեթոդներից է ուլտրաձայնային հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս հաստատել կամ բացառել արգանդի եւ ձվարանների մի շարք ախտաբանական վիճակներ եւ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են դաշտանի ցավոտությամբ: Ախտորոշումը ճշտելու համար կարող են կիրառվել նաեւ լապարոսկոպիան, հիստերոսկոպիան, ՄՄՌ-ը (միջուկային մագնիսական ռեզոնանս) եւ այլն:
Բուժումը երկրորդային ալգոդիսմենոռեայի դեպքում ուղղված է հիմնական հիվանդության բուժմանը: Իսկ առաջնային ալգոդիսմենոռեայի դեպքում բուժման համար կիրառվող հիմնական դեղախմբերն են ոչ ստերոիդային հակաբորբոքայինները, հորմոնալ պատրաստուկները, վիտամինային կոմպլեքսները: Կարեւոր է նաեւ վնասակար սովորություններից հրաժարվելը եւ առողջ ապրելակերպ վարելը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԿԱՐՄՐԱԾ ԱՉՔԵՐ. ԱԼԵՐԳԻԱ° ԹԵ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА