ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայում պակիստանցի կինն ազատազրկման է դատապարտվել՝ դստերը հայրենիքում բռնի ամուսնացնելու համար

25.05.2018 13:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում պակիստանցի կինն ազատազրկման է դատապարտվել՝ դստերը հայրենիքում բռնի ամուսնացնելու համար

Մեծ Բրիտանիայում դատապարտել են կնոջը, որը դստերը խաբեությամբ ստիպել է Պակիստան մեկնել և ամուսնանալ։  Աղջկան բռնի ամուսնացրել են իրենից երկու անգամ մեծ տղամարդու հետ, հաղորդում է Reuters-ը։

Թողարկվել է Facebook-ի տպագիր ամսագրի առաջին համարը

Գործի նյութերի համաձայն՝ 13-ամյա աղջիկը մոր հետ Պակիստան է մեկնել, որտեղ տեղի է ունեցել նրա նշանադրությունն ապագա ամուսնու հետ։ Այդ ժամանակ 29-ամյա տղամարդը նրա հետ սեքսով է զբաղվել, աղջիկը հղիացել է և ստիպված հեռացրել է երեխային։ Դրանից հետո նա Մեծ Բրիտանիա է վերադարձել։

2016-ին կինն իբր ճամփորդության նպատակով արդեն 18-ամյա դստերը Պակիստան է տարել և ստիպել ամուսնանալ նշված տղամարդու հետ։ Երբ աղջիկը հակառակվել է, մայրը նրան ծեծի է ենթարկել և սպառնացել այրել անձնագիրը։

Միջադեպի մասին հայտնի է դարձել բրիտանական իշխանություններին, և Գերագույն դատարանը պահանջել է երկիր աղջկա վերադարձը։ Մայրն այդ ժամանակ ասել է նրան, որ եթե որևէ մեկին պատմի կատարվածի մասին, իր դեմ սև մոգություն կօգտագործի։ Հայտնի չէ, թե բրիտանական կողմը կոնկրետ ինչպես է այդ մասին իմացել։

Տուժածի մորը երեք ու կես տարվա ազատազրկման են դատապարտել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА