ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարձր եմ գնահատում ինձ պաշտպանելու Էդմոն Մարուքյանի մտահոգությունները. Արմեն Աշոտյան

25.05.2018 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բարձր եմ գնահատում ինձ պաշտպանելու Էդմոն Մարուքյանի մտահոգությունները. Արմեն Աշոտյան

Գնահատում եմ Մարուքյանի մտահոգությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատագմավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան Մարուքյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է պաշտպանել Աշոտյանին քաղաքական հետապնդումից։ 

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը. Աշոտյան

«Պարոն Մարուքյանին շնորհակալություն առաջարկի համար։ Բարձր եմ գնահատում իր մտահոգությունները։ Կարծում եմ՝ իր պարտավորությունն է, այս դեպքում, որպես իշխանության մաս ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառվեն նման տեսակի մտահոգությունները ու դեպքերը», - նշեց նա։

Աշոտյանը նաև նշեց, որ այս հարցով կդիմի իրավապաշտպանների, եթե հնարավոր լինի գտնել այնպիսիներին, որոնք այս ժամանակահատվածում «իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպանի անաչառ գործունեությանը»։

Անդրադառնալով հետապնդումներին՝ Աշոտյանը նշեց, որ ինքը շարունակում է ստանալ դիմումներ ՀՀԿ անդամներից՝ իրենց նկատմամբ հետապնդումների մասին։ Նա ասաց, որ այդ դեպքերը լրացուցիչ հետաքննության կարիք ունեն, որպեսզի կարողանան կամ ապացուցվել կամ հերքվել:

«Ցավոք, նման դիմումների թիվն աճում է», - հավելեց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА