ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջին զանգի միջոցառումները  հնարավոր է նշել 5000 դրամով

25.05.2018 14:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին զանգի միջոցառումները  հնարավոր է նշել 5000 դրամով

Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում նշում են Վերջին զանգը: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ է ինչ հայաստանյան դպրոցներում վերջին զանգի տոնակատարություններն անցկացնելու նպատակով հավաքում են մեծ չափերի հասնող գումար: Գաղտնիք չէ նաեւ այն, որ շատ ծնողներ պարզապես ի վիճակի չեն իրենց երեխաների համար տրամադրել այդ գումարը, որի արդյունքում դպրոցն ավարտող շատ պատանիներ այսպես ասած հետ են մնում վերջին զանգի բոլոր միջոցառումներից:

Մահացել է կինոօպերատոր Ստեփան Մարտիրոսյանը (Տեսանյութ)

«Սոցիոմետր» սոցոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ խոսքով` Հայաստանում վերջին զանգը հնարավոր է նշել նույնիսկ 5000 դրամ. «Եթե շրջանավարտները ցանկանում են գնալ  մի քիչ ավելի մատչելի սրճարան, ապա յուրաքանչյուրը կարող է վճարել նույնիսկ 2500 դրամ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց սոցիոլոգը եւ նկատեց, որ պարտադիր չէ ծնողներին վատ իրավիճակի մեջ դնել եւ պահանջել այնպիսի մեծ չափերով գումար, որ ավարտական միջոցառմանը կարողանան  մասնացել միայն մեծահարուստի երեխաները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА