ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստորեն, մայկա-տռուսիկների հարցը դեռ լուծված չէ՞

25.05.2018 14:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փաստորեն, մայկա-տռուսիկների հարցը դեռ լուծված չէ՞

Ինչպես հայտնի է օրեր առաջ ՀՀ Պաշտպանության իբր նախարար նշանակվեց, ՊՆ նախկին առաջին տեղակալ, ԱԻՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Հիշեցնենք, որ պարոն Տոնոյանը երկար տարիներ աշխատել է պաշտպանության համակարգում, ում օրոք ծնողները, հարազատները մայկա տռուսիկից բռնած, զինվորական հագուստով մինչեւ անգամ սնունդ մատակարարում էին բանակ զորակոչված իրենց տղաներին, որպեսզի սոված ու տկլոր չմնան: Պարզվում է նույն վերաբերմունքին են արժանացել նաեւ ԱԻՆ աշխատակիցները: 1,5 տարի Տոնոյանի ղեկավարության օրոք նախարարության տարբեր վարչության աշխատակիցներ բազմիցս դիմել են Տոնոյանին նոր համազգեստ ունենալու հարցով, սակայն, վերջինս ոչ միայն մերժել է, այլ ուղորդել է խանութներ ասելով գնացեք այնտեղից գնեք: Մեր տեղեկություններով ԱԻՆ աշխատակիցները վերջին անգամ ծառայողական համազգեստներ են ստացել վաղամեռիկ Արմեն Երիցյանի օրոք, մոտ երկու տարի առաջ: Ի դեպ, նշենք, որ դժվար ու սպեցիֆիկ այս ոլորտի աշխատակիցները, որոնք կատարում են ամենասասափելի, ամենադժվարին աշխատանքները, դրա դիմաց ստանում են ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ: Այս հարցով եւս ԱԻՆ աշխատակիցները բազմիցս դիմել են Տոնոյանին, սակայնՙ ՙՙձայն բարբառո անապատի՚՚: Էլ չենք խոսում տեխնիկական չհագեցվածության մասին, որի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնվել է լրատվամիջոցներում, սակայն Դ. Տոնոյանը տվել է մեկ պատասխանՙ բյուջեն սուղ է, բյուջեում փող չկա: 

Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել. Դավիթ Բաբայանը` հակառակորդի ձախողված հարձակման մասին

Այսօր արդեն պարոն Տոնոյանը վերադարձել է իր սիրելի համակարգ, որտեղ իրեն զգում է ինչպես ՚՚ձուկը ջրում՚՚: Հետաքրքիր է, եթե նախկինում բանակում, զորամասերում մայկա-տռուսիկ չկար եւ լրատվամիջոցներում բազմիցս գրվեց, որ այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանն է գողանում, այդ դեպքում, ինչո՞ւ էր լռում Տոնոյանը եւ ինչո՞ւ ԱԻՆ աշխատակիցները, իր օրոք, չարժանացան համազգեստի, բա դա՞ ով էր գողանում պարոն նախարար: Ի դեպ, կարծես Դավիթ Տոնոյանի ոտքն այս անգամ եւս խերով չէր պաշտպանության համակարգում, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց օրեր անց Նախիջեւանի սահմանից ադբրեջանական զորքերը առաջ շարժվեցին: 

Եվ ի վերջո հարցերի հարցը մնում է այն, որ պաշտոնաթող Սերժ Սարգսյանը իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց, որ պաշտպանության համակարգում ավելի շատ զորամասերում տեղի ունեցող անարխիայի ու բացթողումների արդյունքում են զինվորներ զոհվում, քան սահմանի վրա: Հետաքրքիր է, Դավիթ Տոնոյանը որքանո՞վ է լուրջ ընդունել Սերժ Սարգսյանի ասածը եւ որքանո՞վ է տեսնում իր մեղքի բաժինը ոչ միայն խաղաղ պայամններում զոհված զինվորների, այլ նաեւ 800 հեկտար հող հանձնելու հարցում:

Ա. Հ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА