ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանքարդյունաբերության վերաբերյալ բնապահպանության նախարարի հայացքները կապված են բիզնեսի հետ. բնապահպան

25.05.2018 15:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանքարդյունաբերության վերաբերյալ բնապահպանության նախարարի հայացքները կապված են բիզնեսի հետ. բնապահպան

Նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ հայտնի դարձավ, որ բնապահպանության ոլորտը ղեկավարելու է Էրիկ Գրիգորյանը, մի շարք բնապահպաններ սկսեցին իրենց դժգոհությունն արտահայտել առ այն, որ բնապահպանության նոր նախարարն առանց այդ էլ ոչնչացման եզրին գտնվող ոլորտը կարող է ի սպառ ոչնչացնԵլ: Պատճառն այն է, որ  նոր նախարարի անունը կապում են հանքերի շահագործման հետ:
Նշենք, որ Է. Գրիգորյանը  2017 թվականի մայիսից նշանակվել էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:
Բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում  անդրադառնալով բնապահպանության ներկայիս նախարարին, նշեց, որ ի տարբերություն նախորդ նախարարների, Է Գրիգորյանը ունի բնապահպանական կրթություն. «Սակայն նոր նախարարի հայացքները հանքարդյունաբերության վերաբերյալ շատ են կապված բիզնեսի հետ, այս մոտեցումները միշտ իր մոտ եղել է: Հակամարտությունը մեր միջեւ այս հարցի շուրջ է եղել»,-նշեց բնապահպանը եւ հույս հայտնեց, որ այս թարմացված մթնոլորտում Էրիկ Գրիգորյանը կփոխի իր հայացքները:
Բնապահպանը տեղեկացրեց, որ ստեղծվել է էկո- հարթակ նախաձեռնություն, որի անդամները 60-ից ավելի փորձագետներ են եւ նրանք պատրաստ են աշխատել նորանշանակ նախարարի հետ եւ վեր հանել ոլորտի խնդիրները: Սիլվա Ադամյանի բնորոշմամբ, փորձագետները պատարստակամ են աշխատելու, մնում է բնապահպանության նախարարությունը կամք դրսեւորի եւ գնա ճիշտ ճանապարհով, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում. «Մենք ունենք մեծ խնդիր` Ամուլսարը, այս մասին նոր իշխանությունները դեռ ոչինչ չեն ասում, բայց խնդիրն այնպես է դրված, որ որեւէ մեկը չի հանդուրժի, եթե հանքը բացվի: Եթե շահագործվի, ապա բնապահպաններով արդեն դիմելու ենք ուրիշ քայլերի»,-նշեց բնապահպանը եւ չմանրամասնեց թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը:
Բնապահպան ԿԱՐԻՆԵ ՓԱՆՈՍՅԱՆՆ էլ օրինակ բերեց  Կոստա Ռիկան, որտեղ հանքարդյունաբերությունը հետապնդել է բիզնես շահեր. «6-7 տարի առաջ պետությունը որոշեց վերացնել հանքարդյունաբերությունը եւ շարժը ուղղել դեպի էկո տուրիզմը: Վերջին տարիներին Կոստա Ռիկան այն պետությունն է, որը ամենամեծ առաջընթացն է գրանցել էկոտուրիզմում` տնտեսությանը գումար բերելու հարցում»,-նշեց Կ. Փանոսյանը եւ ընդգծեց, որ բնության հաշվին կարելի է գումար աշխատել, բայց ոչ թե այն ոչնչացնելով, այլ ճիշտ օգտագործելով եղած ռեսուրսները:

Լիլիթ Մակունցը միտում չի ունեցել


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА