ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

25.05.2018 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն այսօր մշակույթի նախարարությունում էր՝ նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկելու ֆրանսիացի նախարարի հայաստանյան այցի մշակութային օրակարգը:

Նախարարի համար մշակույթի գործչի չափանիշ են այլասերվածություն քարոզողնե՞րը

Դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ մշակույթի նախարարի հանդիպման օրակարգում մասնավորապես 2018թ. հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն էր ու դրա շրջանակում կազմակերպվելիք տարաբնույթ միջոցառումները:

Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին գործունեության համար և վստահեցրել, որ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը բուռն զարգացում կապրի, կիրականացվեն նոր նախագծեր:

Հանդիպման ժամանակ Լ. Մակունցն ընդգծել է. «Ֆրանկոֆոն պետությունների և ղեկավարների 17-րդ գագաթաժողովի շրջանակում իրականացվելիք միջոցառումների շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն պատշաճ մակարդակով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА