ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աթեիստ առողջապահության նախարարը կգնա՞ Մայր Աթոռ

25.05.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աթեիստ առողջապահության նախարարը կգնա՞ Մայր Աթոռ

Տարիներ շարունակ ավանդույթ է ձեւավորվել, որ կառավարության նորանշանակ անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հերթով հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` ստանալու Վեհափառի օրհնությունն ու շնորհավորանքը: Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարության անդամներից առաջինը Մայր Աթոռ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Այս ամենը հատկապես ուշագրավ է, որովհետեւ նորաթուխ կառավարության անդամների շարքում կա աթեիստ` ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Թե արդյոք նա եւս կայցելի Մայր Աթոռ ու առհասարակ, ինչպե՞ս է վերաբերվում Եկեղեցուն, «Իրավունքը» փորձեց պարզել նրանից: Սակայն նորանշանակ նախարարը տվեց խուսափողական պատասխան:

Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարիեւ թիկունքի պետի միջեւ․ «Ժողովուրդ»

– Դեռ ժամանակ չեմ ունեցել նույնիսկ մտածել դրա մասին, քանի որ շատ զբաղված ենք: Պլանավորում եմ շաբաթ օրը Արցախ մեկնել:

– Ամեն դեպքում, Մայր աթոռ գնալու եւ Վեհափառի հետ հանդիպելու հետ կապված խնդիր ունե՞ք:

– Ի՞նչ խնդիր, կրկնում եմ` ճիշտն ասած, ես դրա մասին դեռ չեմ մտածել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА