ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում ՀՀ նախկին դեսպանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ. նա 2002-ին դուրս է եկել համակարգից

25.05.2018 17:36 ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանում ՀՀ նախկին դեսպանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ. նա 2002-ին դուրս է եկել համակարգից

Ամերիկյան իրավապահները մեղադրանք են առաջադրել Չինաստանում ՀՀ նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեշկովի դեմ՝ ավիացիոն, պաշտպանական և էներգետիկ ոլորտներում էներգետիկ համակարգեր արտադրող և մատակարարող Rolls-Royce Holdings-ի դուստր ընկերությունում կաշառակերության գործով ներգրավվածության համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները

Նախկին պատգամավորի որդուն դատարանը սնանկ է ճանաչել

Ըստ աղբյուրների՝ Օհայոյում Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանի և Ռուսաստանի 50-ամյա քաղաքացի Վիտալի Լեշկովի դեմ մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ գաղտնի համաձայնության 1 և փողերի լվացման 10 դեպքի առնչությամբ: Այս գործով անցնում է նաև Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը։

ԱՄՆ իրավապահների համաձայն՝ նրանք բոլորն էլ այժմ ապրում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդել է, որ տվյալ անձինք կաշառք են տվել միջազգային կազմակերպություններին՝ հօգուտ Rolls Royce-ի։ Մասնավորապես, նրանք վճարել են Ղազախստանում պաշտոնական մի ներկայացուցչի, որպեսզի նա 2009 թվականին ընկերությանը երաշխավորի 145 մլն դոլարի պայմանագիր՝ Կենտրոնական Ասիայից դեպի Չինաստան գազամուղ կառուցելու համար։ Թե ինչի մասին է իրականում եղել պայմանագիրը և արդյոք այն կատարվել, է չի հստակեցվում։

Կաշառքի դեպքերը, ըստ աղբյուրների, տեղի են ունեցել Աֆրիկայում, Միջին Արևելքում և Հարավային Ամերիկայում 1999-2013 թվականների ընթացքում: Rolls Royce-ի դուստր ընկերությունը պետք է սարքավորումներ և ծառայություններ տրամադրեր գազամուղի կառուցման համար։

Նշվում է նաև, որ 2017-ին արդեն ամերիկյան իշխանությունները 800 մլն ԱՄՆ դոլարի տուգանք են ներկայացրել «Rolls Royce»-ին՝ կատարված խախտումների մասին։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև ընկերության մի շարք աշխատակիցների նկատմամբ։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА