ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԴՅՈՔ ԿՓՈԽՎԻ ՀԷՑ-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

25.05.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԴՅՈՔ ԿՓՈԽՎԻ ՀԷՑ-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, այս օրերին բավականին լուրջ մտահոգություններ ունի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Նա, ինչպես հայտնի է, մինչեւ վերջին տարիները թեեւ Հայաստանում եւս ուներ տնտեսական ներկայացվածություն, սակայն բիզնեսները էական չէին:

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով

Ս. Կարապետյանի հիմնական մուտքը հայաստանյան տնտեսություն տեղի ունեցավ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման ժամանակահատվածում: Այդ նշանակման տրամաբանության համատեքստում էր, որ Ս.Կարապետյանը դրանից մոտ մեկ տարի առաջ ստանձնեց նաեւ Հայաստանի բաշխիչ էլցանցերի (ՀԷՑ) պատասխանատվությունը՝ մեծածավալ ներդրումների ինչպես նաեւ՝ այդ փուլում ՀԷՑ-ի կատաստրոֆիկ ֆինանսական վիճակը կարգի բերելու պատասխանատվությամբ: Ընդ որում նկատենք՝ ինչպես ՀԷՑ-ում, այնպես էլ՝ հայաստանյան տնտեսության այլ հատվածներում Ս.Կարապետյանի կողմից կամ նրա միջնորդությամբ հիմնական ներդրումներ սկսվեցին հենց Կ.Կարապետյանի նշանակումից հետո: Ըստ աղբյուրի, այստեղ տրամաբանությունն այն էր, որ մի կողմից՝ դա Ս.Կարապետյանի աջակցությունն էր իր մտերիմ Կ.Կարապետյանի կառավարությանը, իսկ մյուս կողմից՝ նախկին վարչապետը երաշխավորն էր, որ Ս.Կարապետյանի ներդրումները ռիսկային չեն դառնա: Բայց ահա իշխանափոխությունից հետո նախկին բոլոր պայմանավորվածությունները վտանգված են: Նախ, ՀԷՑ-ը եղել եւ մնում է Հայաստանի ամենակարեւոր ռազմավարական համակարգերից մեկը, որի վրա հնուց «աչք ուներ» ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը: Ժամանակին ՀԷՑ-ն արեւմտյան որեւէ ընկերության հանձնելու ծրագրեր եղել են. հիշենք ցանցերի նախկին օֆշորային սեփականատիրոջը, որը, ըստ լուրերի, ուներ արեւմտյան կախվածություն: Սակայն հետագայում մասամբ քաղաքական իրողությունները, մասամբ՝ ՀԷՑ-ի քայքայված վիճակը ցանցերը տեղափոխեցին ռուսական ընկերության սեփականության տիրույթ, ինչը սակայն գերքայքայված ֆինանսատեխնիկական վիճակին լուծում չտվեց, մինչեւ որ առաջ եկավ Ս.Կարապետյանի ներդրումների հարցը: Բայց հիմա այդ ֆինանսական վիճակն էապես փոխվել է, եւ, ըստ աղբյուրի, Ս.Կարապետյանի մոտ կան մտավախություններ, որ ամերիկացիները կհիշեն ՀԷՑ-ի նկատմամբ երբեմնի նկրտումների մասին, եւ այդ համակարգը կարող է քաղաքական որոշման արդյունքում այլ սեփականատեր ձեռք բերել: Միաժամանակ, կան նաեւ խոսակցություններ, որ ՀԷՑ-ով կարող է հետաքրքրվել նաեւ Գագիկ Ծառուկյանը, որի համար ներկայիս քաղաքական դիրքերը տնտեսական հարթակում ավելի մեծ հնարավորություններ են ստեղծել: Եվ դա այն դեպքում, երբ իր սեփականությունն ու ներդրումները պաշտպանելու համար Ս.Կարապետյանի ներհայաստանյան քաղաքական ռեսուրսները, մեղմ ասած, խիստ սահմանափակ են: Եվ եթե նա որոշի՝ հանել իր բիզնեսները Հայաստանից, ապա ՀԷՑ-ն Արեւմուտքի ձեռքից փրկելու համար ռուսներն այդ հարցում կարող է նախընտրեն՝ գործ ունենալ Ծառուկյանի հետ:

Հաշվի նստեք հայկական ավանդույթների հետ. գրողի պատասխանը Արսինե Խանջյանին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА