ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

25.05.2018 17:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին:

Կուտակայինի հարցում եւս Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանը դիմում էր ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին:

Սիմոնյանը նշել էր, որ ավագանիում դեռ անելիքներ ունի, մինչդեռ ՀՀ քաղաքապետը գրություն էր ուղարկել ԿԸՀ՝ նրան ավագանու մանդատից զրկելու վերաբերյալ: Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում Սիմոնյանը զրկվել է մանդատից: Նրա մանդատը տրամադրվել է Նարա Հովհաննիսյանին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА