ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ կհավերժացվի ևս մեկ պատմամշակութային ժառանգություն»

25.05.2018 16:01 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ կհավերժացվի ևս մեկ պատմամշակութային ժառանգություն»

Օրերս ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի միջև՝ մարզի վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման վերաբերյալ: 
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀՀ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը: 
«ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի միջև՝ մարզի վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացմանն ուղղված այս համագործակցության հուշագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Պետք է նշեմ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետության և մասնավոր ներդրողների համագործակցության շրջանակում իրականացրել է նաև ՀՀ Լոռու մարզի Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու, ՀՀ Տավուշի մարզի Վարագավանքի, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Այս նույն համատեքստում շահագրգռված լինելով հուշարձանների վերարժևորմամբ և դրանով իսկ համագործակցության շղթայական շարունակությամբ` Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ ևս մեկ հուշարձան կհավերժացնի հայ պատմամշակութային ժառանգությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Հաշվի նստեք հայկական ավանդույթների հետ. գրողի պատասխանը Արսինե Խանջյանին

Նախարարի տեղակալը հավելեց նաև, որ ըստ հուշագրի՝ նախարարությունը պետական բյուջեի հատկացումների հաշվին կտրամադրի հուշարձանի ամրակայման ու վերականգնման համաձայնեցված և հաստատված նախագիծը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական և գիտագործնական աջակցություն: 
Անդրադառնալով հուշագրի ստորագրմանն ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության կարևորությանը՝ ՀՀ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց նախարարությանը արձագանքի և համաձայնագրի ստորագրման համար, հավելելով, որ Կարենիս համայնքի տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրը կարող է դառնալ տարածաշրջանի զբոսաշրջային հրաշալի վայր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА