ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՔՐ.ԳՈՐԾԸ ՏՆՕՐԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

25.05.2018 21:45 ՔՐԵԱԿԱՆ
ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՔՐ.ԳՈՐԾԸ ՏՆՕՐԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրերս «Իրավունքի» խմբագրություն են դիմել Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչները, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում իրենց գյուղի դպրոցում տեղի ունեցող ապօրինությունների մասին: Դիմողները մեր ուշադրությանն էին հրավիրում դպրոցի տնօրենի, իրենց բնութագրմամբ, անօրինությունների վրա:

Գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել՝ պահանջելով 2000 ԱՄՆ դոլար

Մեր զրուցակիցների խոսքով՝ դպրոցի տնօրեն Աննա Մարկոսյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ` յուրացման հատկանիշներով: «Դպրոցում աշխատում էր տնօրենի աղջիկը, բայց հղիանալուց հետո այլեւս ֆիզարձակուրդ էր ձեւակերպել եւ դասի չէր գնում: Նրան փոխարինում էին այլ ուսուցիչներ: Բայց տնօրենը «շուստրիություն» էր արել եւ դստեր ֆիզարձակուրդ գնալը չէր նշել փաստաթղթերի մեջ: Արդյունքում՝ դուստրը տանը նստած շարունակում էր աշխատավարձ ստանալ: Ամիսներ հետո է միայն պարզվել, որ տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, պետության հաշվին աշխատավարձեր է փոխանցել արձակուրդում գտնվող դստերը: Իսկ նրա փոխարեն դասավանդող ուսուցիչները մնում էին առանց վարձատրության»:

Ահազանգի հետքերով փորձեցինք կապվել Կաթնաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն ԱՆՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ, ով, հաստատելով նշվածը, սակայն հետաքրքիր արդարացում գտավ.

- Այո, կա ինձ վրա հարուցված նման գործ, հիմա էլ քննություն է ընթանում: Բայց իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են:

- Այսի՞նքն:

- Դե, հենց հիմա քրեական գործ կա հարուցված: Խնդիրը միայն նրանում է, որ ես թյուրիմացաբար վարչական խախտում եմ իրականացրել եւ դստերս անունն եմ գրել՝ որպես դասավանդող: Բայց աշխատողները, ովքեր որ դասավանդել են, իրենք էլ ստացել են գումարը: Մի մեծ գումար էլ չէր, ընդամենը ամիսը 25 հազար դրամ:

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր դստեր անունն է գրանցված եղել:

- Աղջիկս հիմնական աշխատող է եղել, պարզապես հղիությունից հետո, երբ նա ի վիճակի չէր  դասավանդել, նրա փոխարեն ուրիշ ուսուցիչներ են դասավանդել: Պարզապես իմ սխալն է եղել` փոխարինող հրաման չեմ տվել, դա էլ զուտ թյուրիմացություն է: Ավելին ասեմ, այդ դասավանդողներն էլ են դա փաստել քննության ընթացքում:

Զարմուհիներից մեկին դանակահարել են,  մյուսի վիզն են կտրել…

- Ինչքա՞ն ժամանակ է տեւել այդ թյուրիմացություն ասվածը:

- Չորս ամիս, դե հիմա քննություն է գնում, ես էլ չեմ հրաժարվում, որ վարչական խախտում եմ արել:  Կարեւորը՝ աշակերտները ընդհանրապես չեն տուժել, իրենց դասապրոցեսը նորմալ ընթացել է:

- Լավ, այդ դեպքում ո՞վ է բողոքել, եւ ինչի՞ հիման վրա է քրեական գործ հարուցվել, եթե ամեն բան Ձեր ասածի նման է:

- Ճիշտն ասած, ինձ էլ է հետաքրքիր, չգիտեմ, չեն ասում: Դե քննությունը, էլի եմ ասում, գնում է: Ես ո՛չ յուրացրել եմ, ո՛չ կերել եմ` դա կհաստատվի:

- Քննությամբ արդեն պարզվե՞լ է, որ Ձեր դուստրը գումար չի ստացել:

- Կարծում եմ այո, որովհետեւ դասավանդող ուսուցիչները չեն ժխտել, որ ստացել են գումարները:

- Ինչքա՞ն գումարի մասին է, ընդհանուր առմամբ, խոսքը:

- 100-120 հազար դրամի: Ես, ի՞նչ եք կարծում, նման գումար կարո՞ղ էի յուրացնել: Էլի եմ ասում, քննությունը գնում է, ամեն ինչ կպարզվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА