ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ ՄՆԱԼ

25.05.2018 23:10 ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ ՄՆԱԼ

Թեեւ տարեսկզբին Երեւանի ավագանին 12 դեմ ու 43 կողմ ձայների հարաբերակցությամբ հաստատել էր, որ Երեւանի Արամի ու Նալբանդյան փողոցների հատվածում կտեղադրվի հասարակական, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանը, սակայն այսօր արձանի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Թեպետ մի քանի օրից կտոնենք Առաջին հանրապետության 100-ամյակը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արձանի տեղադրումը հետաձգվում է, ապա պարզաբանեց. «Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը հետաձգվում է, իհարկե, կարեւորում ենք արձանի տեղադրման հնարավորությունը, այն անպայման տեղի կունենա: Սակայն, որոշակի հարցեր եւ մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված, որովհետեւ մոտակայքում 100 մետր կամ ավելի հեռավորության վրա է գտնվում Գարեգին Նժդեհի արձանը, եւ քաղաքաշինական առումով պետք է արձանագրել եւ հասկանալ, թե որքանով է ճիշտ նման մոտեցումը: Առնվազն, եթե ավելի լավ տեղ չգտնվի` այդ տեղը արդեն իսկ արձանագրենք, որ կա»:

«Գայանե» բալետը կներկայացվի Մեծ թատրոնի բեմում (Տեսանյութ)

Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ արձանի տեղադրման հետաձգումը, քանի որ Երեւանի ավագանու նիստում արձանի տեղադրման նախագծին դեմ էր քվեարկել ՀՀ վարչապետի ղեկավարած «ԵԼՔ» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ արձանի ստեղծման համար կազմված հանձնաժողովի անդամները նույնպես դժգոհ են էսքիզից: Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА