ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է, ԹԵ ԻՆՉ ԴԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԷՄԵՐԻԻ ԹԻՄՈՒՄ

25.05.2018 23:20 ՍՊՈՐՏ
ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է, ԹԵ ԻՆՉ ԴԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԷՄԵՐԻԻ ԹԻՄՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, ով մինչ այս գլխավորում էր ֆրանսիական ՊՍԺ-ն: Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ «զինագործների» ղեկավարությանը հաճելիորեն զարմացրել է, թե ինչպես է Էմերին խորը վերլուծություն կատարել լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր խաղացողի համար:

Էմերին ՊՍԺ-ն գլխավորելու տարիներին ցանկացել է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Ֆուտբոլիստներին գնահատելուց հետո, մասնագետը ծրագիր է ներկայացրել ակումբին, թե ինչպես կարելի է բարձրացնել նրանց արդյունավետությունը: Ավելի ուշ, «Արսենալի» ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում Էմերին ասել է, որ ցանկանում է թիմի խաղը կառուցել Օբամեյանգի ու Ռեմսիի հետ: Այստեղ արդեն հարց է առաջ գալիս հայ երկրպագուների մոտ՝ իսկ ի՞նչ դեր կունենա Մխիթարյանը իսպանացու թիմում: Արսեն Վենգերը համակրում էր Մխիթարյանին, իսկ ահա Էմերիի կարծիքը հայ ֆուտբոլիստի որակների վերաբերյալ դեռ անհայտ է մնում: Փոխարենը՝ Մխիթարյանն է հասցրել՝ խոսել նոր գլխավոր մարզչից սպասելիքների մասին. «Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել հանդիպել նրա հետ: Մենք ժամանակ չենք ունեցել զրուցել միմյանց հետ: Հուսով եմ, որ նա մարտավարական նոր մտքեր կբերի եւ ոգի կհաղորդի «Արսենալին», եւ հուսով եմ նաեւ, որ նրա մոտ կստացվի»: Էմերին, լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո, հանդիպել է նաեւ լագրողների հետ: «Ճանաչում եմ «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներին: Կարծում եմ, որ բոլոր խաղացողներն էլ կարեւոր են: Բոլորի հետ ցանկանում եմ առանձնազրույց ունենալ: Ցանկանում եմ խոսել նրանց հետ առերես: Ես հավատում եմ այստեղ հանդես եկող ֆուտբոլիստներին, մեր նպատակը տքնաջան աշխատելն է: Նման տաղանդավոր խաղացողներով մենք գավաթի հավակնորդ ենք: Դա շատ կարեւոր է այն ակումբի համար, որը 2 տարի չի կարողացել Չեմպիոնների լիգայի գոտում ընդգրկվել: Խաղերի ընթացքում պետք է թելադրողի դերում լինենք, դա է իմ դավանած ֆուտբոլը, իսկ երբ գնդակը մրցակցի մոտ հայտնվի, խիտ կգործենք եւ պրեսինգի կդիմենք»,- ասել է Էմերին:

Ունաի Էմերի․ Հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են

Հավելենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Էմերին գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА