ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստոմատոլոգներն ահազանգում են`ոլորտում Էլեկտրոնային համակարգի ներդրումը կտանի գնաճի

25.05.2018 18:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ստոմատոլոգներն ահազանգում են`ոլորտում Էլեկտրոնային համակարգի ներդրումը կտանի գնաճի

Արդեն վեց տարի է, ինչ հայաստանյան ատամնաբույժները բողոքում են կառավարության կողմից սահմանված բարձր հարկատեսակներից: Հարկերի ծանր բեռի տակից չկարողանալով դուրս գալ, բազմաթիվ ատամանաբույժներ այս տարիների ընթացքում լքել են երկիրը եւ աշխատանքի տեղավորվել ԱՊՀ տարբեր երկրներում, որտեղ ծառայության համար վճարվում են շատ բարձր եւ կարողանում են վճարել նաեւ սահմանված հարկատեսակները:

ՀՀ գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը. նշանակումը պայմանավորված է ընթացակարգային փոփոխությամբ

Հայաստանում ատամնաբուժական ծառայություններ մատուցող կլինիկաների եւ անհատների համար բացի բարձր հարկերը, լրացուցիչ բեռ է դարձել վերջերս կառավարության մեկ այլ որոշում, ըստ որի ատամնաբուժական ծառայություններ մատուցողները պետք է պարտադիր գրանցվեն «Արմեդ.ամ» կայքում եւ այնտեղ գրանցեն իրենց այցելուներին, հակառակ դեպքում չեն կարող ծառայություններ մատուցել քաղաքացիներին:

Նոր համակարգի ներդրումն առաջ է բերել բազմաթիվ ատամնաբույժների զայրույթը, քանի որ նրանց կարծիքով` այս համակարգի ներդրումը թե՛ իրենց, թե՛ ատամնաբուժական ծառայությունից օգտվող քաղաքացիների համար ստեղծում է լրացուցիչ բեռ եւ չի բացառվում, որ այս ամենի հետեւանքով կարող է բարձրանալ ատամնաբուժական ծառայության մատուցման գները:

Իրնեց տեսակետը ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարին հայտնելու համար օրերս նախարարության մոտ տեղի ունեցավ իրազեկման ակցիա, որի ժամանակ ակցիային մասնակցող մի շարք կազմակերպություններ` «Ստոմինվեսթ», «Հայաստանի մասնավոր ատամնաբուժական կլինիկաների բժիշկներ» ՀԿ ներկայացուցիչները նամակ փոխանցեցին նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` պահաջելով հանդիպում նախարարի հետ, որպեսզի վերջինիս ներկայացնեն ոլորտի ամբողջական խնդիրները:

Բժիշկ-ստոմատոլոգ, «Ստոմինվեսթ» ՀԿ նախագահ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով էլեկտրոնային համակարգի ներդրմանը, փաստեց, որ այն խարխլող ծրագիր է.«Ինֆորմացիոն ասպարեզում այն բավակնին լուրջ դերակատարություն կունենա, քանի որ պրովայդեր է ընտրվել մեկը, որը «Արմեդ»  կոչված կազմակերպության ծրագիրն է: Չգիտեմ ինչու է մեկը, պետք է լինեին բազմաթիվ պրովայդեր , որպեսզի բժիշկն ընտրեր համակարգը եւ ինքնուրույն որոշեր: Սա լրացուցիչ պարտադրանք էր ատամնաբույժների վրա: Ճիշտ է, սա հարկատեսակ չէ, այլ ծրագիր, որը առաջանային տվյալների բազա ստեղծելու նպատակով է, բայց Հայաստանում անառողջ ծրագիր է, որովհետեւ սոցիալապես անապահով երկրում այս տեսակ ծրագրեր չեն ներդրվում:  Եթե այն ներդրվում է , ապա պետք է լինի պետության հաշվին: Եթե ծրագիրը կատարյալ լինի, ապա ատամանաբույժն ինքը կմղվի դեպի այն եւ կցանկանա ներառվել ծրագրում եւ պաշտպանված լինել, սակայն պարտադրում են, որ այդ ծրագիրը գնենք »,-նշեց Սամվել Սարգսյանը:

Մեր զրուցակցի խոսքով` էլեկտրոնային տխրահռչակ այս ծրագիրը նաեւ անձնական տվյալների բացահայտման վտանգ է պարունակում, քանի որ մարդկանց տվայլները ներբեռվում են համակարգում եւ անհայտ է, թե դրանք ում ձեռքի տակով են անցնելու:

Եվրոպական մշակութային ժառանգության տարին մեկնարկեց  Զվարթնոցում (Ֆոտոշարք)

Սամվել Սարգսյանի կարծիքով` այս համակարգի ներդրմամբ , հնարավոր չէ խուսափել ատամնաբուժական ծառայությունների գնաճից:

Անդրադառնալով մարզում աշխատող ատամնաբույժներին, Սամվել Սարգսյանը նշեց, որ մարզերում ոլորտի խնդիրներն ավելի շատ են , եթե առողջապահության նախարարն ընդունի իրենց, ապա ամբողջ խնդիրները կներկայացնեն նախարարությանը:

Ս. Սարգսյանը չբացառեց, եթե այսպես շարունակվի, ապա ատամնաբուժության ոլորտում էլ հնարավոր է լինի մենաշնորհ եւ աշխատեն միայն այն անհատներն ու կլինիկաները, որոնք ունեն մեծ հնարավորություններ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА