ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրում եմ Սալահին, նա շատ նման է Մեսսիին. Ռոնալդու

25.05.2018 23:28 ՍՊՈՐՏ
Սիրում եմ Սալահին, նա շատ նման է Մեսսիին. Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ հավանում է Մոհամեդ Սալահի խաղաոճը:

«Ես սիրում եմ Սալահին, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և հրաշալի որակների է տիրապետում: Նա շատ նման է Մեսսիին: Վերջերս կարդացի Սալահի խոսքերը, որ նա ասում էր, թե ես եղել եմ նրա ոգեշնչման աղբյուրներից մեկը: Ես հպարտություն զգացի այդ խոսքերից հետո: Կարծում եմ մենք կհաղթենք եզրափակիչում 3:2 հաշվով: Ես տրամադրված եմ խաղին և կենտրոնացած ամբողջությամբ: Այս տարվա ընթացքում շատերը մեզ թերագնահատում էին, սակայն «Ռեալը» հավաքվեց ու կարողացավ նորից պատմություն կերտել»,- պորտուգալացի ռմբարկուի խոսքերն է մեջբերում «Goal»-ը:

Բավական էր քննադատել Ռոնալդուին ու տեսանք թե ինչ եղավ. Կոստա

Հիշեցնենք, որ վաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА