ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

26.05.2018 01:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

Հայաստանի պատմության թանգարանն այսօր բազմամարդ էր, քանի որ տեղի էր ունենում Հայաստանի Առաջին Հանրապետությանը եւ Մայիսյան հերոսամարտերին նվիրված «Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրվեցին թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշեր, կարեւոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ։ Ի դեպ, պատմության թանգարանն այսօր նաեւ յուրահատուկ էր իր ձեւավորմամբ եւ ժամանակակից տեխնիկայով, որոնց շնորհիվ այցելուների կարծիքով ավելի ընկալելի է դարձնում ցուցահանդեսի թեման ու ուշագրավ դարձնում ամեն մի ցուցադրվող նմուշը։ Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, ով նաեւ հակիրճ բացման խոսքով հանդես եկավ:

Միջազգային բալետային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է գլխավոր մրցանակի

«Մեր ժողովուրդը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը: Սա մի ողբերգություն էր, որի մասին հիշողությունն առ այսօր թարմ է ու նույնքան ցավոտ, ինչպես եւ այն տարիներին: ​Բայց 20-րդ դարը մեզ համար նաեւ ազգային հաղթանակների դար էր, մեր պետականության վերականգնման ու ինքնության վերազարթոնքի դար, որի հիմնաքարը դրվեց 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Այդ հերոսամարտերը հիրավի համաժողովրդական էին, քանզի ամբողջ ժողովուրդը ինքնակազմակերպվեց ու բռունցք դարձավ թշնամու դեմ: Մայիսյան հերոսամարտերը, մայիսի 28-ը մեր ժողովրդի ընկալման մեջ դարձան եւ մնում են որպես միասնության գաղափար: Այսօր՝ Առաջին հանրապետության ծնունդից մեկ դար անց, մենք նույն հպարտությամբ նշում ենք այդ իրադարձությունն ու սերունդներին փոխանցում անկախ, ինքնիշխան պետության պահպանման կարեւոր գաղափարը»,  - ասաց մշակույթի նախարարը:

Ցուցահանդեսին մասնակցելու էին եկել նաեւ հոգեւորականեր՝ հանձինս Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, ով ցուցահանդեսի վերջում իր խորհին շնորհակալական խոսքերը հղեց կազմակերպիչներին։

ՄԻՍԱԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА