ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր

26.05.2018 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:

Կուտակայինի հարցում եւս Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ



Ֆինլանդիայի Նախագահն ասել է, որ ուշի-ուշով հետևել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА