ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաղպաղակ բաժանելու մենաշնորը Փաշինյանը «խլեց» նախագահից

26.05.2018 16:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պաղպաղակ բաժանելու մենաշնորը Փաշինյանը «խլեց» նախագահից

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցում կայացավ այս տարվա շրջանավարտների տոնական միջոցառումը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ մինչ միջոցառումը կսկսվեր, վարչապետը շրջայց կատարեց դպրոցի տարածքում, իսկ բակում, որտեղ հեծանիվով պաղպաղակ էին բաժանում` հյուրասիրեցին նաեւ Փաշինյանին: Նա էլ իր հերթին սկսեց մնացած պաղպաղակները բաժանել ներկաներին, ապա նաեւ փորձեց իր ուժերը` հեծանվորդի կարգավիճակում՝ նստելով պաղպաղակներով բեռնված հեծանիվի ղեկին: 

Միջազգային բալետային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է գլխավոր մրցանակի

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր աչքի ընկել նախագահականում փոքրիկներին պաղպաղակ բաժանելով, ինչը հանրության կողմից գնահատվեց, որպես աննախադեպ քայլ, փաստորեն, այլեւս պաշտոնյաների կողմից պաղպաղակ բաժանելը եւս կկրի սովարական բնույթ: Այս առումով՝ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի մրցակցության հաշիվը կարելի է գնահատել 1:1: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА