ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկ սփյուռքի նախարարն ի՞նչ է արել Արցախի համար

26.05.2018 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իսկ սփյուռքի նախարարն ի՞նչ է արել Արցախի համար

Ինչպես հայտնի է, Սփյուռքի նախարարի նախաձեռնությամբ սկսվել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները ապամոնտաժումը: Նախարար Մխիթար Հայրապետյանն այս պատճառաբանությունն է բերել. «Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլեւս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից: Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է եւ մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից»։

Պետք է ամեն ինչ անենք՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրում թույլ չտալու համար․ ՌԴ պետդումայի նախագահ

Իրականում հասկանալի է, նպատակը թեկուզեւ պաստառների միջոցով արցախին աջակցության հարցըկամաց-կամաց աչքից հեռու պահելն է: Բայց դա էլ մի կողմ. երբ նախարարն այսպես մեծ-մեծ է խոսում Արցախին ամենօրյա ժողովրդական աջակցության մասին, կարո՞ղ է մեկ պարզ պարզ հարցի պատասխանել. իսկ ինքն ողջ կյանքի ընթացնում գոնե մեկ բան արե՞լ է Արցախին աջակցելու համար, երբ հաջողացրել է անգամ բանակում ծառայելուց «թռնել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА