ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անձրևաջրերի, ջրահեռացման սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

26.05.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անձրևաջրերի, ջրահեռացման սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

Երևանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բազմաթիվ փողոցներում անձրևաջրերի կուտակումներ են առաջացել, ջրահեռացման համակարգի առաջացրած խնդիրների համար սոցցանցերում մեղադրանքներ են հնչում Երևանի քաղաքապետարանի հասցեին: Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին: Նրա պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երևան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրևից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ անձրևաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ։ Խնդրով մտահոգ քաղաքացիները դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հպանցիկ դիտարկեն Երևանի տարեկան բյուջեն կամ տարեկան հաշվետվության ծախսային հոդվածները։ Հասկանալի է, որ մայրաքաղաքում հանդիպող ցանկացած անհարմարության համար բնակչի բողոքն ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմնին﹐սակայն այս դեպքում հայտարարում ենք, որ խնդրի կարգավորումը գտնվում է մասնագիտական կառույցի անմիջական գործառույթների շրջանակում։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մշտապես աջակցում և բավարար պայմաններ է ստեղծում պատասխանատու կառույցի համար՝ անձրևաջրերի հեռացման համակարգերի բարելավման ծրագրերն իրականացնելու նպատակով»։ 

Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА