ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

26.05.2018 22:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Հիշո՞ւմ եք, որ ընդամենը մի քանի տարի առաջ դեռեւս ԱԺ ընդդիմադիր պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ մեծ աղմուկ էր բարձրացրել՝ նշելով, որ խախտվել է Լեզվի մասին պետական օրենքը: Նա դատապարտել էր, որ Ազգային ժողովում Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի հետ մասնավոր զրույցներում հայ պատգամավորները խոսել են ռուսերեն: Եվ ուրեմն՝ այդ օրվանից շատ չանցած՝ արդեն, որպես ՀՀ վարչապետ, այսօր Նիկոլ Փաշինյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ ի պաշտոնե բեմից ելույթ ունենալով՝ խոսեց ո՛չ ավել, ո՛չ պակաս իր «կոտրտված» անգլերենով, ընդ որում՝ առանց համաժամանակյա հայերեն թարգմանության:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը

Գուցեեւ սա կարելի էր համարել տեխնիկական խնդիր, եթե խոսքը չգնար էլիտար այն դպրոցի մասին, որտեղ պայմաններն ապահոված են ամենաբարձ մակարդակով: Իսկ դպրոցի հիմնադիրներից գործարար ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ձեռքն էլ, ինչպես ժողովուրդը կասեր, «քարի տակ չէ», որ գոնե թարգամանիչ սարքերով ապահովեր դահլիճը:

Ինչեւէ, մեզ մնում է հիշեցնել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը, որտեղ սահմանված է, որ համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Այնպես որ, այս դրույթին հակասող ցանկացած երեւույթ կամ քայլ համարվում է հակաօրինական:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА