ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել

27.05.2018 18:35 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել

Սիրիայում գրոհայինների կողմից բացած կրակի հետևանքով չորս ռուս զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, երկու ռուս ռազմական խորհրդատուները տեղում մահացել են: Եվս հինգ ռուս զինծառայողներ ստացել են վնասվածքներ և օպերատիվ կերպով տեղափոխվել են ռազմական հիվանդանոց: Նրանցից երկուսին փրկել չի հաջողվել:

Ինչպես պատմել են գերատեսչությունում, օրվա մութ ժամին ահաբեկիչների մի քանի շարժական խումբ հարձակում են գործել Դեյր էր Զոր շրջանում կառավարական զորքերի հրետանու ստորաբաժանման վրա:

Սիրիացի զինվորականները ռուս ռազմական խորհրդականների հետ միասին վարել են մարտը, որը տևել է մոտ մեկ ժամ: Զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել 43 ահաբեկիչ և տեղադրված խոշոր տրամաչափի զենքերով բարձր անցանելիության վեց ավտոմեքենա:

Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА