ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ Էբոլա վիրուս օգտագործելու մտադրության մեջ

27.05.2018 19:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ Էբոլա վիրուս օգտագործելու մտադրության մեջ

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ «հիբրիդային պատերազմում» նոր քիմիական ու կենսաբանական զենք է ստեղծում: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Ֆրիզի զեկույցում, հաղորդում է УНИАН-ը:

Եվրոպան կհաղթի, եթե անգամ Ուկրաինայից միայն հսկա մոխրակույտ մնա. Սորոս

«Առնվազն վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանն իրականացնում է հեմոռագային վիրուսների, մասնավորապես՝ Էբոլա և Մարբուրգ վիրուսների հետազոտություն: Իրականում խոսքն Էբոլայի և բնական ծաղիկի վիրուսի միավորման խորհրդային մշակմանը վերադառնալու մասին է», - նշել է Ֆրիզը:

Կիևում պնդում են, որ Մոսկվան աշխատում է նաև «նյարդապարալիտիկ գազերի հատկություններով» նոր թունավոր նյութերի ստեղծման վրա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զեկույցը փոխանցվել է ՆԱՏՕ-ի վեհաժողովի անդամներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА