ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար

27.05.2018 20:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար

Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար: Համապատասխան գրառում Չելիքն արել է Twitter-ում, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

«Գերմանիայի թույլտվությունը չի համապատասխանում ժողովրդավարության և օրենքի իրական հասկացությանը: Գերմանիայի իշխանությունների թույլտվությամբ ահաբեկչական շոու է կազմակերպվել»,- գրել է Չելիքը:

Նախարարը նաև նշել է, որ այս կերպ Գերմանիայի իշխանությունների կողմից «ահաբեկչության հովանավորումը հարձակում է իրենց սեփական ժողովրդավարության վրա»:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Քյոլն քաղաքում անցկացված միտինգին մասնակցել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» գրեթե հազար աջակից:

Թուրքիան սեփական գիտակայանը կկառուցի Անտարկտիկայում. Էրդողան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА