ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը կայցելի Ադրբեջան

27.05.2018 21:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Մակրոնը կայցելի Ադրբեջան

Այս մասին մայիսի 27-ին Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո: Հայտնի է դարձել, որ նույն օրը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը, որին հաջորդել է Ադրբեջանի անկախության 100-ամյակի առթիվ Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձի հրապարակումը, որտեղ ասվում է, որ Փարիզը հուլիսին պատրաստ է հյուրընկալել Իլհամ Ալիեւին:

Մարտական կորուստ ադրբեջանական բանակում

Ֆրանսիայի նախագահի Ադրբեջան պատասխան այցը տեղի կունենա տարեվերջին՝ դեկտեբերի ընթացքում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ֆրանսիան Ադրբեջանին կօժանդակի Եվրամիության հետ բանակցություններում, ինչպես նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահ երկիր կակտիվացնի ղարաբաղյան կարգավորման ջանքերը: Քաղաքական մեկնաբանները տպավորություն ունեն, որ ներկա փուլում Ֆրանսիան կարող է հանդես գալ ղարաբաղյան կարգավորման նոր նախաձեռնությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА