ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Ինսբրուկ

27.05.2018 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Ինսբրուկ

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ավստրիական Ինսբրուկ քաղաք,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հայտնի են «Արսենալի» ֆուտբոլիստների վերականգնման ժամկետները

Նրանք հանգրվանել են «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում: Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

Այսօր նախատեսված է անցկացնել մեկ մարզում:

  Ազգային հավաքականն Ավստրիա է մեկնել հետևյալ կազմով՝

 

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Արամ Հայրապետյան («Բանանց»), Վալերի Ոսկոնյան («Փյունիկ»)

 

Պաշտպաններ. Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Վարդար»,ՆՀՀ Մակեդոնիա), Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ («Բոյակա Չիկո», Կոլումբիա), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Գանձասար»), Հրայր Մկոյան («Շիրակ»)

 

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», Անգլիա), Գոռ Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Գևորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա), Էդգար Բաբայան («Հոբրո»,Դանիա), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Արտյոմ Սիմոնյան («Ալաշկերտ») Ռումյան Հովսեփյան («Բանանց»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

 

Հարձակվողներ. Տիգրան Բարսեղյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Գեղամ Հարությունյան («Գանձասար»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Իվան Յագան («Լյերս»,Բելգիա):

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА