ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

27.05.2018 21:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

Ապարան քաղաքի հրապարակից մեկնարկեց Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումները: Միջոցառումներին մասնակցելու էին եկել ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, որին ուղեկցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. ԵԶՐԱՍ արքեպիսկոպոս ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Ներկա էին նաեւ նախարարներ ու այլ պատգամավոր, ինչպես «Ելքից», այնպես էլ «Ծառուկյան» դաշինքից:

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով

Ուշագրավ էր այն, որ Սամվել Ալեքսանյանն անընդհատ փոխվարչապետ Ավինյանի կողքին էր եւ բուռն զրույցի էր բռնվել: Մինչդեռ միջոցառման ավարտին Տ. Ավինյանը լրագրողներից հետ զրույցում շեշտեց. «Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւապես բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն»: Ավելին՝ փոխվարչապետն ասաց, որ այդ մասին խոսել է նաեւ Ս. Ալեքսանյանի հետ եւ կարծում է, որ նա եւս ցանկություն ունի դուրս գալ քաղաքականությունից: Վերոնշյալի մասին խոսեցինք նաեւ Ս. Ալեքսանյանի հետ:

- Պարոն Ալեքսանյան, հայաստանյան քաղաքական փոփոխություններից հետո՝ ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան:

- Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի:

- Բիզնեսո՞ւմ ենք տեսնելու Ձեզ:

- Այո, այո:

- ՀՀԿ-ից դո՞ւրս եք գալու, չե՞ք լինելու պատգավոր:

- Վսյո-վսյո, գնացինք…

- Մանդատը վա՞յր եք դնելու:

- Ոչ մի հարցի չեմ պատասխանելու:

- Բայց այդ մասին խոսել ե՞ք փոխվարչապետի հետ:

- Ոչ մի հարցի չեմ պատասխանելու:

- Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ Ձեր տրամադրությունն փոխվեց փոխվարչապետի հետ զրուցելուց հետո:

- Իմ տրամադրությունը ոչ մի անգամ չի փոխվել:

- Բա ինչո՞ւ չեք խոսում լրագրողներիս հետ:

- Բայց էսօր նենց օր չի էլի, որ խոսանք:

- Փոխվարչապետն ասաց, որ քաղաքականությամբ այլեւս չեք զբաղվելու…

- Փոխվարչապետն ասել է, դուք էլ լսել եք: Վսյո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА