ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

27.05.2018 23:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

Ապարան քաղաքում այսօր ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ: Նա մասնակցեց Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումներին, շփվեց ներկա քաղաքական գործիչների հետ: Իսկ նրան ուղեկցելն ու ճանապարհելը վերապահված էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ առիթ ունեցանք զրուցել փոխվարչապետի հետ:

Մանվել Գրիգորյանը պատգամավոր գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու

- Պարոն փոխվարչապետ, ի պաշտոնե ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլերը:

- Կարծում եմ՝ առաջին քայլերն արդեն իսկ ակնհայտ են բոլորի համար՝ այն, ինչ արդեն տեղի է ունեցել հեղափոխության ընթացքում: Սա արդեն արձանագրված փաստ է: Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք հստակ մթնոլորտի փոփոխություն, իսկ ընդհանուր ինստիտուցիոնալ զարգացումը մեր ուղենիշն է, որով շարժվելու ենք:

- Հնարավոր համարո՞ւմ եք բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից:

- Անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւապես բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն:

- Իսկ Սամվել Ալեքսանյանի հետ այդ հարցերի շո՞ւրջ էիք զրուցում:

- Պարոն Ալեքսանյանի հետ ես նաեւ այդ հարցերի շուրջ եմ ունեցել քննարկում:

- Նա ցանկություն ունի՞ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու:

- Այո, կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, ովքեր նախկինում եղել են քաղաքականության հետ կապված, հիմա ընդունում են նոր խաղի կանոնները: Այսինքն՝ կարծում եմ՝ մենք այդտեղ խնդիր չենք ունենա:

- Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ից հենց բիզնեսմեն-պատգամավորները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Անկեղծ ասած, Հանրապետական խմբակցության նման մանրամասների մեջ չեմ մտել ու չեմ էլ ուզում մտնել:

- Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելը չի՞ «փրկի» այն բիզնեսմեներին, ովքեր ուզում են մնալ քաղաքականության մեջ:

- Ամեն դեպքում, որեւէ գործարար, ով ուզում է լինի, չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Սա շատ հստակ է:

- Պարոն Ավինյան, այս դեպքում ինչպե՞ս եք վերաբերում կառավարությունում «Ծառուկյան» դաշինքի ներգրավածությանը, հատկապես, որ համանուն խմբակցության անունը եւս կապված է գործարարության հետ:

- Ես ասացի, որ առհասարակ հետագայում բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են, եւ սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարներին:

- Սա խոսո՞ւմ է այն մասին, որ «Ելքը» «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա չի կազմի:

- Եկեք նախընտրական շրջանում խոսենք: Սա մի հարց է, որն առհասարակ չի քննարկվել եւ հետեւապես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ:

- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ  կառավարության անդամ քաղաքական ուժերի միջեւ պետք է հուշագիր ստորագրվի…

- Անկեղծ ասած, տեղյակ չեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА