o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ Օհանյանի, ապրիլյան պատերազմի մանր-մունր թերությունների մասին չպետք է խոսենք

28.05.2018 23:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ըստ Օհանյանի, ապրիլյան պատերազմի մանր-մունր թերությունների մասին չպետք է խոսենք

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդներից ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ նախկին այն քիչ պաշտոնյաներից մեկն էր, որն այսօր հրավիրված էր Սարդարապատում կայանալիք «Հաղթանակների դար» պաշտոնական միջոցառմանն ու զորահանդեսին: Առիթից օգտվելով՝ նրա հետ զրուցեցինք հայաստանյան ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների մասին:

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահ. (Տեսանյութ)

Ըստ նրա, փոփոխություններն այն հույսն է, որ մեր երկրի այսօրվա քաղաքական ուժը, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ավելի նոր ձեւով, նոր աշխատելաոճով կարողանա ապահովել մեր հայրենիքի ապագան:

- Այդ նոր ոճի, նոր մթնոլորտի, ազատության, անկախության, ժողովրդավար երկիր լինելու, օրինականության մասին բազմիցս նախկինում խոսել ենք, բայց, ցավոք սրտի, դրանք մնացել են խոսքի կամ թղթի վրա: Կարծում եմ՝ այսօրվա մեր ղեկավարությունը այդ ամեն ինչը կհասցնի մինչեւ վերջ:  

- Պարոն Օհանյան, հակասական կարծիքներ կան ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանի մասին, ինչի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նաեւ ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը: Որպես նախկին պաշտպանության նախարար, ի՞նչ կասեք այս մասին:

- Իմ բոլոր ծառայողական, մարտական ընկերներին, զինվորներին, գեներալներին, սպաներին շատ հարգում եւ սիրում եմ: Իսկ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, եւ ես այն չեմ մեկնաբանում:

- Այս նշանակման հետ կապված ռիսկեր չե՞ք տեսնում:

- Հայոց բանակը, պաշտպանության նախարարությունը մշտապես կատարելագործվում է: Ուզում եմ նաեւ ավելացնել, որ պաշտպանության նախարարությունն այն կառույցն է, որն իր  ռազմավարական պլանավորման արդյունքում է իր գործունեությունը ծավալում: Եվ նաեւ կադրային քաղաքականությունն այն ռազմավարություհն է, որը գոյություն ունի: Իհարկե, շատ ընկերներ ունենք, որոնք արժանի են, բայց այսօրվա նշանակումը չեմ մեկնաբանում, որովհետեւ սա ռազմաքաղաքական որոշում է:

- Մովսես Հակոբյանն ազատվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ նշանակվեց  գլխավոր ռազմական տեսուչ, ինչը հանրության շրջանում բավական դժգոհություն առաջացրեց: Շատերի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո՝ նա առհասարակ պետք է համակարգից դուրս գար…  

- Մովսես Հակոբյանն այսօրվա մեր ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներալն է՝ իր  հրամանատարական անցյալով, գիտելիքներով, ստեղծագործական մտածելակերպով եւ նաեւ իր փառավոր մարտական ճանապարհով: Այն, ինչ ասվում է, մի ժամանակահատվածի մասին է, որ ես եմ եղել պաշտպանության նախարար…

Ապրիլյան պատերազմում մանր-մունր այդ թերությունների մասին չպետք է խոսենք, ապրիլյան պատերազմում մեր հրամանատարներն եւ զինվորները հաղթանակ են տարել՝ իրենց սխրագործություններով եւ քաջագործություններով: Այդ հենքի վրա պետք է կառուցենք մեր բանակի ապագան:

- 800 հեկտար տարածքային կորուստը մանր-մունր թերությո՞ւն եք համարում:

- Մենք կարողացել ենք մեր բանակի գործունեությամբ կասեցնել մեր հակառակորդի հիմնական նպատակները, իսկ այդ դիրքերի շարժը գտնվում է այսօրվա մեր բանակի խիստ վերահսկողության ներքո։ Դիրքերի շարժը եւ հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում։ Այսօր մեր բանակը պատրաստ է իր առջեւ դրված ցանկացած խնդիր լուծել՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА