o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդական հիմնադրամը կփակվի՞

30.05.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երիտասարդական հիմնադրամը կփակվի՞

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պետական բուհերի ռեկտորներին հրահանգել է, որ այսուհետ նրանք չեն վճարելու Երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք, ըստ նրա, հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Թե այն ինչ հետեւանք կունենա հիմնադրամի համար, հետաքրքրվեցինք ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՑ:

Կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները

- Որոշակի ծրագրեր, որոնք այս կամ այն կերպ իրականացվում էր նախկինում բուհերում, այդ չափերով չեն իրականացվի եւ վերջ:

– Այսինքն` հնարավո՞ր է, որ «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնն էլ չլինի:

– Եթե նոր հոգաբարձուների խորհուրդը կորոշի, որ լինի նմանատիպ ծրագրեր, ապա կլինի: Բոլոր ծրագրերը միշտ հաստատվել են համապատասխան ընթացակարգերով:

– Պարոն Ավագյան, Ձեզ նոր իշխանությունը մեղադրում է, որ հարստացել եք այդ հիմնադրամի հաշվին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սկսենք նրանից, որ ես հիմնադրամում հասարակական հիմունքներով եմ, որեւէ հաստիք, որեւէ պաշտոն այնտեղ չունեմ, ոչ էլ աշխատավարձ եմ ստանում:

– Հիմնադրամը կաշխատի՞ նոր կառավարության հետ:

– Այն որեւէ մեկի սեփականությունը չի, այն ստեղծվել է կառավարության կողմից եւ նրա կողմից էլ կշարունակի աշխատել` անկախ նրանից այնտեղ ինչ փոփոխություններ են եղել:

– Իսկ Դուք անձամբ պատրաստվո՞ւմ եք աշխատել այնտեղ` նոր կառավարության հետ:

– Ես անձամբ չեմ աշխատում այնտեղ, աշխատում են համապատասխան մարդիկ:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ առհասարակ հիմնադրամը փակվի:

– Չեմ կարող ասել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА