o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անթույլատրելի է Արցախում որեւէ խժդժություն». Վահրամ Բաղդասարյան

05.06.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անթույլատրելի է Արցախում որեւէ խժդժություն». Վահրամ Բաղդասարյան

Նորաթուխ գործադիր իշխանությունը ներկայացրել է կառավարության ծրագիրը« որը պետք է հունիսի 7-ին քննարկվի ԱԺ հատուկ նիստում: Փաստաթղթում խոսվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, ինչու ոչ, ՀՀ քաղաքացիների երջանկության բանաձեւի մասին, սակայն որեւէ թվային ցուցանիշ ներկայացված չէ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

ՀՀ նախագահի տիկինը նշանակվեց Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՉՀԱՆԴԻՊԵՑԻ»

– Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության ներկայացրած ծրագիրը:

– Կառավարության ծրագիրը նայել եմ ամբողջությամբ, այնտեղ, այսպես ասած,  լայնածավալ ծրագրային դրույթների չհանդիպեցի: Կային խոստումներ, ոգեւորություններ, որոնք նաեւ մայիսի 8-ի վարչապետ Փաշինյանի ելույթից հատվածներ են: Եվ այդ բոլորը, եթե ուշադիր նայեք, կառավարության ծրագրում ընդգրկված նույն դրույթներն են: Բացառությամբ այն կետի, որը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

– Ըստ էության, կառավարության ծրագրում շեշտը դրված է արտահերթ ընտրությունների վրա: Արդյոք սա փակուղու առաջ է կանգնեցնում ՀՀԿ-ին, այսինքն` ե՛ւ ընդունելու, ե՛ւ չընդունելու դեպքում Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների...

– Ինձ մոտ որեւէ նման նախաձեռնություն, որեւէ առաջարկություն, քննարկումներ, դրա հետ կապված, չեն եղել, նման փաստաթուղթ էլ չկա: Բազմիցս ասել եմ` քանի որ չկա փաստաթուղթ, չկա քննարկում, մենք գիտենք, որ հերթական ընտրությունները պետք է լինեն 2022 թվականին: Բայց որեւէ անգամ քննարկումից մենք չենք հրաժարվում, կլինի առաջարկություն, կքննարկենք: Իսկ այդ քննարկումները պետք է լինեն միանշանակ խորհրդարանական բոլոր ուժերի հետ: Միայն այդ քննարկումների արդյունքում պետք է որոշվի ձեւաչափը, ինչպես եղել է նախորդ ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Սրանք բավականին լայնածավալ քննարկումներ են, որից հետո` պետք է այն քննարկվի հասարակական կազմակերպությունների, դեսպանատների, միջազգային կառույցների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, ապա Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մոնիթորինգի հանձնաժողովի հետ: Այս բոլոր խողովակներով պետք է այդ քննարկումները լինեն, որովհետեւ ինչպես տեղյակ եք, Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, եւ այդտեղ պետք է լինի կոնսենսուս, ինչպես եղել է նախորդ քննարկումների արդյունքում: Այնպես որ, որեւէ բան բացառել չի կարելի, բայց այդ ամենը պետք է լինի ողջամիտ եւ սահմանադրական ճանապարհով:

«ՀՀԿ-ՈՒՄ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»

– ՀՀԿ խմբակցությունից օրերս դուրս եկավ պատգամավոր Արման Սահակյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում մեկը մյուսին հաջորդող այս գործընթացին:

– Մենք ինքներս ենք նաեւ հայտարարել մեր խմբակցության վերջին եւ նախորդ նիստում, որ բոլորն ազատ են, եթե իրենց որեւէ խանգարող հանգամանք կա` գործարար թեւի հետ կապված, իրենց ավելի ազատ գործունեության համար: Մենք պարզապես, առաջարկել ենք, որ անկաշկանդ, որպես անկախ պատգամավոր կամ որպես ոչ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակեն: Սա ինքնամաքրման գործընթաց է:

– Երեկ Դուք զրույց եք ունեցել նաեւ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ: Նրա հետ է՞լ էիք այս հարցը քննարկում:

– Նման հարց չի քննարկվել Արայիկ Գրիգորյանի հետ: Ես ընդամենը մեկ դիմում ունեմ այս պահին` Արման Սահակյանի դիմումը: Խմբակցության հաջորդ նիստում կքննարկենք եւ կհեռացնենք նրան խմբակցության անդամությունից:

«ՍԱ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ Է»

– Մտահոգություն կա՞ կուսակցական շարքերի նոսրացման առումով:

– Համենայնդեպս, Հանրապետական կուսակցությունը եղել է անկախության ակունքներից եկող առաջին կուսակցություներից մեկը, եւ այն շարունակելու է մնալ գաղափարական, պահպանողական քաղաքական ուժ:

– Նոր իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատրաստվում է հարցաքննել` Մարտի 1-ի գործի շրջանակում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անկեղծ ասած, չէի ցանկանա, որեւէ մեկնաբանություն անել, բազմիցս ասել եմ, որ ինչ վերաբերում է Հանրապետության առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, մեկնաբանություններ չեմ տալիս: Սա իրավապահ մարմինների խնդիրն է, չգիտեմ, թե ինչ հիմնավորումներով կարող են նրան հարցաքննության կանչել: Համենայնդեպս, այդ հարցը պետք է ուղղեք համապատասխան մարմիններին:

Նախկին պատգամավորի դեմ իրականացված մահափորձի պատվիրատուի հետքերը տանում են դեպի քրեական աշխարհի ներկայացուցիչներ.«Իրավունք»

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԱՐԱԿԻ ՆՄԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽ»

– Անդրադառնանք նաեւ Արցախում տեղի ունեցող ցույցերին: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ:

– Պետք է նշեմ, որ պարզապես, անթույլատրելի երեւույթ է այն, ինչ կատարվում է Արցախում: Այս իրավիճակում մենք կունենանք բավականին ոչ ցանկալի զարգացումներ, որը վերաբերում է հիմնականում անվտանգության հետ կապված խնդրին: Չի կարելի նման երեւույթները վարակի նման տեղափոխել Արցախ եւ ինչ-որ ցանկություններով առաջնորդվել, պետք է մի փոքր հեռուն նայել եւ հետեւանքները գիտակցել, թե ինչ է նշանակում Արցախում յուրաքանչյուր անհնազանդություն: Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, եղել է զուտ անձնական հարաբերություններ ճշտելու արդյունքում, մինչդեռ որոշ մարդիկ ցանկանում են այն քաղաքական նպատակներով օգտագործել:

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ Արցախում իրավիճակի կայունացման գործում իրենց ազդեցությունը պարտավոր են օգտագործել նաեւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը...

– Կարդացել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը այնտեղ բավականին տրամանաբանական մտքեր կային, գրեթե նույն ոգով էր գրված, ինչ ես եմ ասում` պարզապես, անթույլատրելի է Արցախում որեւէ խժդժություն եւ անհնազանդություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА