ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

18.06.2018 19:40 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։

Օպերատիվ

Մասնավորապես՝ խարդախության 22, մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության 13, յուրացման կամ վատնման 10, կաշառակերության 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, ավտոմեքենա փախցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 22 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք: 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА