ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.06.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես Սփյուռքի պատանի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ իր համար զբաղմունք գտավ: Ոչ, հանկարծ չկարծեք, թե որոշել է  Սփյուռքի գաղթօջախների խնդիրներով զբաղվել, ամենեւին: Պարզապես զարմանալիորեն նա որոշել է դրսեւորել հեղափոխական զգոնություն, եւ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ տարբեր երկրներից մեր հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների եւ համագործակցության ձախողված փորձի մասին: «ՀՀ սփյուռքի նախարարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունում: Դե ինչ ասես, զարմանալիորեն, պատանի նախարարը որոշել է, որ Սփյուռքում ամենակարեւոր խնդիրը ԱԱԾ-ի օգնական պատանի պավլիկմորոզովներ բուծելն է:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք խորհրդային տարիների հայտնի անեկդոտը, որ մի քաղաքացի շուկայում հավ է վաճառում 100 ռուբլով: Եվ երբ հարցնում են, թե ինչու այդպիսի գերթանկ գնով է վաճառում լղար հավին, նա պատասխանում է` վիզ փող ա պետք: Դա հիշեցինք ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հայտարարության կապակցությամբ. «Ես չեմ պատկերացնում առաջիկա ընտրություններն առանց ՀԱԿ-ի` կուսակցություն, որը  բազմաթիվ հարվածների է դիմակայել: Մեր կուսակցությունը պարտադիր պետք է լինի խորհրդարանում, քանի որ իր անկողմնակալության շնորհիվ կարող է սթափեցնել ցանկացած քաղաքական ուժի` հաղթած կամ պարտված»: Մանուկյանը խոստովանեց, որ դեռ պատկերացում չունի` ՀԱԿ-ը կլինի ընդդիմադի՞ր, թե` իշխանական ուժ, բայց համարում է, որ անպայման պետք է լինի: Դե ինչ, երեւի թե, առանց ՀԱԿ-ի պատգամավորների, Նոր Հայաստանը պարզապես կփլուզվի:

Վերջապես երկու ոստիկանի մահացու վթարի ենթարկած ՃՎՃՎ ԱՐՈՅԻ որդու գործն ուղարկվեց դատարան: Ինչեւէ, դա լավ է, սակայն զարմանալիորեն հռետորական հարց է ծագում` արդյո՞ք նորատուսցի Ալիկի համար երաշխավորագիր ստորագրած իշխանական պատգամավորները նույն «լավությունը» չեն անի նաեւ այս երիտասարդի համար: Եղածը ավտոյի տակ գցած երկու ոստիկանը չի՞, չէ՞ որ հանգիստ ազատ են արձակում ՊՊԾ գունդը զենքով գրաված, պատանդ պահած եւ ոստիկաններ սպանած ահաբեկչական խմբի անդամներին: Ինչեւէ, հուսանք, որ պարոն Օսիպյանի մոտ վերջապես ոստիկանական պահանջկոտությունը կարթնանա, եւ  նա տիրություն կանի այդ քրեական գործին:

Ճիշտն ասած, աչքերիս չհավատացի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ինքնուրույն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպությունը խաղամոլությունը (Gaming Disorder) մտցրել է հունիսի 18-ին հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգում-11-ի հիվանդությունների կատալոգի մեջ: Այս փաստաթուղթն առաջին անգամ ամբողջական ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով: Հիմա հուսա՞նք, որ այլ մոլությունները նույնպես կմտցվեն հիվանդությունների ցուցակ:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА