ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելը երկրի վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա. Նախարար

19.06.2018 17:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելը երկրի վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա. Նախարար

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելը կամ կրկին հետաձգելը երկրի վարկանիշի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ, ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանը արգելանք է դրել

«Ռեպուտացիոն ռիսկը մշտապես կա, երբ այս կամ այն գործընկերոջ վարքագիծը դառնում է պակաս կանխատեսելի: Այս դեպքում, երբ պետությունը պատասխանատու հայտարարություն է անում և պատասխանատու միջոց է փորձում օգտագործել՝ ապահովելու այն խնդիրը, որը ծառացած է իր առջև ու նահանջում է իր որոշումից, դա ակնհայտ պարունակում է ռեպուտացիոն ռիսկ», - նշեց Ջանջուղազյանը։

Նա ընդգծեց, որ միջոցների օգտագործման համար բավական հեղինակավոր կառավարիչներ են ներգրավված:

Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը՝ պետությունը:
Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА