ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ» մահանում է արդարադատությունը

19.06.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ» մահանում է արդարադատությունը

Մինչ հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դեմ առաջադրված մեղադրանքն է, մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում ՊՊԾ գունդը գրավողները օրերս էլ փաստորեն նրանց պարագլուխը` Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց: Գործ ունենք արդարադատությա՞ն հետ թե` իրավիճակի փոփոխության հետեւանքով թացը չորի հետ խառնելու «Իրավունքը» պարզեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ տեսակետը:

Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

«ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ»

- Երբ քրեական օրենսգրքով առաջնորդվելու փոխարեն դատական իշխանությունը` դատավորների դատախազների քննչական մարմիների գլխավորությամբ առաջնորդվում է «քաղաքական իրավիճակի փոփոխությամբ» այդտեղ մահանում է արդարադատությունը: Ընդհանրապես, Ձեր կողմից մատնանշված բոլոր օրինակները խոսուն ապացույցն են նրա որ ՀՀ-ում դատական իշխանությունը հանդիսացել եւ ներկայումս էլ հանդիսանում է քաղաքական մարմին որը որեւէ առնչություն չունի արդարադատության հետ:

– ԱԺ պատգամավորները մասնավորապես` «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» երաշխավորագրեր են ստորագրում ՊՊԾ գունդը գրավողների համար` մեկնաբանելով թե նախկին «ռեժիմի» օրոք քաղաքական շարժառիթներով են նրանք նստել դատարանն էլ բավարարում է միջնորդությունը: Սակայն նույն «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» պատգամավորների մի մեծ խումբ երաշխավորագիր էր ստորագրել նաեւ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի կալանքը փոխելու համար: Կարելի՞ է ասել որ սա պարզապես ճնշում է անկախ դատարանի վրա:

– Դատարանն անկախ չէ իսկ այն պատգամավորները որոնք երաշխավորագրեր են տալիս քրեական հեղինակության համար ընդամենը բացահայտում են իրենց ապրելակերպն ու բարքերը: Ի դեպ, ԱԺ-ում նմանատիպ բարքերով ապրողների պակաս չի զգացվել երբեք պարզապես Ձեր նշած օրինակում բացառիկն այն է որ քրեական հեղինակության ազատման համար որպես երաշխավոր է հանդես գալիս այն քաղաքական իշխանության կարկառուն ներկայացուցիչը որն իրեն հռչակել է օրինականության եւ ժողովրդավարացման երդվյալ կողմնակից:

«ԲՈԼՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԵՆ ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ»

– Նույն այս տրամաբանությամբ` ստացվո՞ւմ է որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներից Նաիրի Հունանյանին էլ կարող էին ազատ արձակել քանի որ նա եւս ուներ քաղաքական շարժառիթ:

– Այո եւ հենց այդ նույն տրամաբանությամբ Ռ. Քոչարյանի իշխանության առաջին ամիսներին ազատ արձակվեցին դաշնակցական գործիչները որոնց նկատմամբ անգամ արդարացման դատավճիռ չկայացվեց: Նաիրի Հունանյանի եւ հոկտեմբերի 27-ի մյուս ահաբեկիչների ազատության համար էլ կլինեն մարդիկ ովքեր պատրաստ կլինեն պայքարելու եւ անգամ պատգամավորներ որոնք կերաշխավորեն նրանց ազատ արձակման համար:

«Լույսն» ու «Իմ քայլը» քաղաքական նոր սիրավե՞պ են սկսում

– Ակնհայտ է որ ընդամենն ամիսներ առաջ դատարանները բոլորովին այլ վճիռներ էր կայացնում ՊՊԾ գնդի գրավման գործով հիմա` բոլորովին այլ: Արդյոք չի ստացվում որ անկախ դատարան չունենք այլ այն կատարել ու կատարում է օրվա իշխանության թելադրանքը հետեւաբար բոլոր դատավորները եւս պետք է փոխվեն:

– Դատական համակարգի նկատմամբ այսօր հանրային ընկալումներում խորը անվստահություն կա որի լուծումը հնարավոր է միայն «վիրահատական միջամտության միջոցով»: Բոլոր դատավորները պետք է հեռացվեն իրենց զբաղեցրած պաշտոնից դատարանների նախագահները եւս պետք է ազատվեն: Ընդհանրապես դատական համակարգում անհետաձգելի ռեֆորմ իրականացնելը պետականության լինել-չլինելու հետ ուղղակի առնչություն ունեցող հարց է դարձել, եւ որքան շուտ դա հասկանան իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, այդքան ավելի լավ ՀՀ-ի համար:

«ԱՅԴ ԽՈՒՄԲԸ ԼԾՎԵԼՈՒ Է ՀԵՆՑ ԲՀԿ-ԻՆ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԻՆ «ԽԱՂԻՑ ՀԱՆԵԼՈՒ» ԳՈՐԾԻՆ»

– Ակնհայտ է որ «Ծառուկյան» դաշինքը «Ելքից» էլ ավելի ակտիվ լծվել է ՊՊԾ գնդի գրավման գործով նստածներին ազատելու գործին: Տեսնո՞ւմ եք հավանականություն որ պատգամավորների երաշխավորագրերով ազատվածները պարզապես պարտավորված կլինեն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդունված ու արգելված բոլոր մեթոդներով ձայներ ապահովել հենց այս քաղաքական ուժի համար ինչի համար այս փուլում նրանց փորձում են օգտագործել:

– Չեմ կարծում որ ԲՀԿ-ական պատգամավորների երաշխավորագրերով ազատ արձակված զինված խմբի ներկայացուցիչները պարտավորված կլինեն աշխատել նրանց համար: Ավելին շատ շուտով այդ խումբը լծվելու է հենց ԲՀԿ-ին եւ Նիկոլ Փաշինյանի թիմին «խաղից հանելու» գործին իսկ թե ինչ մեթոդներով կուղեկցվի այդ գործընթացը, շատ շուտով ականատես կլինենք բոլորս: Համենայնդեպս եթե նրանք որոշեն զինված պայքարի անցնել այսօրվա Հայաստանում, գնդապետ Վանոյանի նման` հանուն ՀՀ-ի անձնվեր պայքարող ոստիկաններ չեն լինելու քանի որ ոստիկանությունն այսօր առավել քան բարոյալքված է:

– Առնվազն համացանցում հայտնված գաղտնալսումը վկայում էր որ Պավլիկ Մանուկյանն ու իր թիմը հիացած չէին Նիկոլ Փաշինյանով ավելին` Պ. Մանուկյանն առաջարկում էր «աղբարկղը նետել Նիկոլին»: Այսինքն` ստացվում է որ ազատության մեջ «Սասնա ծռերը» կարող են վտանգավո՞ր լինել նաեւ այս իշխանության ու երկրի անվտանգության համար:

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

– Վստահաբար վտանգավոր են լինելու, եւ այս իշխանություններն այդ վտանգն զգալու են իրենց մաշկի վրա: Փաստ է որ զենքով քաղաքականությամբ զբաղվելու պատրաստ մարդիկ պատուհաս են ցանկացած տեսակի իշխանության եւ հատկապես երկրի ու պետականության համար:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ Է»

– Ի դեպ անվտանգության մասին. ԱԱԾ-ն այս շրջանում զբաղված է նախկին իշխանության օլիգարխիկ շրջանակներին «թափ տալով» սակայն բավական մտահոգիչ իրավիճակ է` սկսած ազգային-հոգեւոր անվտանգությունից մինչեւ արտաքին եւ սահմանային մարտահրավերները: Ի՞նչ կասեք այս մասին:

– ԱԱԾ-ն այսօր զբաղված է քաղաքականությամբ, եւ սա եւս խիստ մտահոգիչ եւ վտանգավոր իրողություն է: Երբ հատուկջոկատայինները մինչեւ ատամները զինված մի քանի տասնյակ մարդկանցով ներխուժում են Երեւան Սիթի կամ քաղաքապետարան` թղթաբանություն ստուգելու եւ կամ այն առգրավելու համար, ու այն դառնում է բոլոր լրատվամիջոցների հիմնական խոսակցության թեման, այդ պահից պարզ է դառնում որ այդ ամենն արվում է միայն համարժեք տեսարաններ ապահովելու համար: Իսկ այդ ամենը ԱԱԾ-ն չէ որ պետք է անի. ԱԱԾ-ն շատ ավելի լուռ եւ աննկատ բայց երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համար կարեւորագույն խնդիրներ պետք է լուծի:

– Այսօր ունենք ՀՀ ոստիկանապետ` ի դեմս Վալերի Օսիպյանի որը գերեվարված է եղել ՊՊԾ գունդը գրավող խմբավորման կողմից հիմա երբ նրանք կրկին ազատության մեջ են հայտնվում կարելի՞ է ասել որ լուրջ անվտանգության եւ պաշտպանության կարիք է ունենալու առաջին հերթին ոստիկանությունը:

– Ոստիկանությունն այսօր իրոք օգնության կարիք ունի բայց ոչ թե անձնական անվտանգության համատեքստում այլ ընդհանրապես որպես կառույց որն այսօր պարզապես գործառութային պարտականություններն իրականացնելու առումով գոյություն չունի: Այսօր ՀՀ Ոստիկանությունը չի կարողանում ապահովել հասարակական կարգը 3 օր չի կարողանում դատարանի շենքից կալանավորներին տեղափոխել ՔԿՀ-ներ: Ոստիկանության ՊՊԾ գնդում ոստիկաններ գնդակահարած մարդիկ ոչ միայն չպատժվեցին այլեւ ազատ են արձակվում իսկ երբ ՊՊԾ գնդում գնդակահարված ոստիկանների հիշատակն անգամ պետությունն ի վիճակի չի լինում պահելու ապա Ոստիկանությունից ավելին չպետք է ակնկալել: Ցավոք այսօր Ոստիկանությունը որպես համակարգ կործանման եզրին է քանի որ դարձել է հեղափոխության թշնամին» որի նկատմամբ այսօր վենդետտա է իրականացվում` իրենց տան վրա» հարձակվածներին եւ իրենց զինակից եղբայրներին գնդակահարողներին իշխանության մակարդակով հերոսացնելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА