ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խնդրանք և կոչ եմ հնչեցնում՝ այդպես չանել․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց լրատվամիջոցների մասին իր գրառումը

19.06.2018 18:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խնդրանք և կոչ եմ հնչեցնում՝ այդպես չանել․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց լրատվամիջոցների մասին իր գրառումը

յսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերությունների վերաբերյալ ֆեյսբուքյան իր վերջին գրառմանը:

Վարչապետի խոսքով՝ լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների նկատմամբ։

«Ես հասկանում եմ, որ նախկինում տեքստերը, ամեն ինչ ասվել է համապատասխան մարմինների կողմից՝ ինչ ասեն, ինչպես ասեն: Ես ընդամենն ասում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չկա, և դա ի չարս չօգտագործվի։ Չեմ ուզում կոնկրետ հասցեավորել, որովհետև կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում եմ թիրախավորել։ Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում և խնդրանք, կոչ եմ հնչեցնում՝ այդպես չանել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:

Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

 Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА