ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրե՞լ, թե՞ նշանակել գեղղեկին, սա է ռուսական թատրոնի խնդիրը

19.06.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ընտրե՞լ, թե՞ նշանակել գեղղեկին, սա է ռուսական թատրոնի խնդիրը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավարի ընտրության շուրջ կրքերը թեժանում են. գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար մրցապայքարի դուրս եկած երկու թեկնածուներին` թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին ու Ալ. Գրիգորյանի դուստր, բեմադրիչ, դերասան Նորա Գրիգորյանին թատրոնի ստեղծագործական կազմի որոշ մասը դեմ է: Ավելին` անգամ նամակով դիմել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ով «Իրավունքի» հետ զրույցում ի սկզբանե բացառել էր, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակումը կլինի նախարարության կողմից:

ԱՄՆ-ի հեռացող դեսպանի հայտարարության վտանգավոր տողատակերը

Մակունցը «ձեռքերը լվանալով»` այս որոշման բեռը թողել էր դերասանների վրա եւ նշել. «Ես աջակցում եմ դերասանների ընտրությանը եւ հորդորում` անաչառ ու պրոֆեսիոնալիզմից բխող որոշում կայացնել»: Այնինչ ՊՈԱԿ-ների մասին օրենքով` թատրոնի ցանկացած աշխատակցի` այդ թվում եւ գեղարվեստական ղեկավարին նշանակում եւ ազատում է տնօրենը` ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնությամբ: Ինչեւէ, թե որքանո՞վ է ընդունելի այս տարբերակը, եւ չի՞ բացառվում, որ այն կկրի համատարած բնույթ, փորձեցինք պարզել պետական թատրոնների գեղարվեստական ղեկավարների ու բեմադրիչների կարծիքները:

«ԱՅՆ ԹԱՏՐՈՆԸ, ՈՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ, ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՔԱՈՍԻ»

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» գեղարվեստական ղեկավար,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ նախեւառաջ շեշտեց, որ թատրոնները պարտադիր պետք է ունենան գեղարվեստական ղեկավար, ապա թատրոնը համեմատեց պետության հետ:

- Ինչպես պետությանն է պետք վարչապետ կամ նախագահ, այնպես էլ թատրոնը պարտադիր պետք է ունենա առաջնորդ: Այն թատրոնը, որը ղեկավարում են դերասանները, վերածվում է քաոսի, իսկ դերասանների հիմնական խնդիրը միշտ էլ եղել է այն, որ իրենք համարում են, եթե բեմում իրենց են ծափահարում, թատրոնը հիմնված է իրենց վրա: Եվ այդ մշտնջենական հարցադրումը շարունակում է մնալ` «մենք ենք թատրոնի տերերը», «մենք ենք թատրոնի դեմքը»: Սա իհարկե հրաշալի է եւ իսկապես այդպես է, բայց պարտադիր պետք է լինի ղեկավար: Կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք ճիշտ առաջնորդում են, պարտադիր չէ, որ նրանք շատ հաճախ ներկայացում անեն ու թելադրեն իրենց ձեռագիրը, պարզապես թատրոնը հայտարարում են բաց դաշտ  եւ հրավիրում արժանի մարդկանց: Ամեն պարագայում ղեկավարը, հարցին լուծում տվողը, պետք է լինի գեղարվեստական ղեկավարը, անկախ նրանից, թե ինչ ճանապարհ է անցել:

– Իսկ ի վերջո ո՞վ պետք է նշանակի կամ ընտրի գեղարվեստական ղեկավարին:

– Շատ դժվար հարց է, որովհետեւ գիտեմ, որ առ այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավարին նշանակում է Մշակույթի նախարարությունը: Այդպես եղել է եւ այդպես գուցեեւ շարունակվի, որովհետեւ դերասանների միջից հնարավոր է լինեն շատ լավ արդյունքներ, բայց չեմ կարծում, որ սա համատարած ինչ-որ մի երեւույթ է: Այնուամենայնիվ, պետք է նշանակվի մարդ, որը հասկանում է մշակույթից եւ այն լիդերն է, որը երբեմն նույնիսկ դառնահամ կարող է լինել կոլեկտիվի համար: Չէ որ որեւէ կոլեկտիվ սովոր է իր նախկին կյանքին: Մենք ընդհանրապես շատ դժվար ենք գնում փոփոխությունների, եւ որեւէ գեղարվեստական ղեկավարի գալը բացառություն չէ, հատկապես եթե նա աշխարհահռչակ մեկը չէ: Թեպետ բազում օրինակներ ունենք նաեւ նման դեպքերի. Գերգիեւի պես աշխարհահռչակ դիրիժորը այստեղից քշվեց, սա հայտնի փաստ է, իսկ հետո նա դարձավ աշխարհով մեկ համար առաջին խմբավարը: Այնպես որ, դժվար է խորհուրդ տալ, որովհետեւ իսկապես սա պետական կառույցների խնդիրն է: Պարզապես, եթե պետք է էլի նշանակվի նախարարության կողմից, կարծում եմ` պետք է ճիշտ ընտրություն կատարեն` շատ ճիշտ չափանիշներով: Գեղարվեստական ղեկավար պետք է նշանակվի այն մարդը, որն ունի կենսագրություն, անուն ու հարգանք, որն ինչ-որ բան ստեղծել է իր կյանքում, որպեսզի ընտրությունն էլ տրամաբանորեն իր կողմը լինի: Եվ ամենակարեւորը` պետք է ղեկավարական ջիղ ունենա: Մի նայեք, որ թատրոնում մոտ 100 հոգի են, այդ հարյուր հոգուն շատ դժվար է ղեկավարել, որովհետեւ ամեն մի դերասան մի կատու է, որը ենթակա չէ վարժեցման, եւ նրանք քայլում են, ինչպես ուզում են: Ուստի` 100 հոգուն հաշվեք 100 հազար հոգի, որոնց հետ աշխատելու համար պետք է լինել լիդեր, առաջնորդվել դիվանագիտությամբ եւ անկեղծությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

– ՀՀ մշակույթի նախարարն ասում է, որ դերասանները թող որոշեն, եւ ինքն էլ կկանգնի այդ որոշման կողքին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չեմ ուզում վիճարկել, որովհետեւ գուցեեւ ճիշտ լուծում է: Թող այնպես չստացվի, որ բանաձեւ եմ ասում: Բայց պետք է ինչ-որ չափանիշ ստեղծվի եւ առհասարակ` մեր երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ  չենք ունեցել չափանիշ: Երբ կձեւավորվեն չափանիշներ, մեր երկիրը գուցե մի ուրիշ արդյունքներ կունենա բոլոր բնագավառներում:

«ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷԼ ՍԽԱԼ Է»

Իսկ ըստ Երեւանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ` գեղարվեստական ղեկավարին կնշանակեն, թե` կընտրեն, երկու տարբերակն էլ սխալ է:

- Դժվարանում եմ ասել, բայց, ինչու ոչ, կարծում եմ` էլի տարբերակ է: Ի վերջո, այդ գեղարվեստական ղեկավարը պետք է հաշվետու եւ պատասխանատու լինի նույն դերասանների առաջ` իր ծրագրերով: Ավելի վատ է, երբ եսիմ որտեղից որտեղ գտնում են, հնարում եւ բերում մեկին ու պարտադրում:

– Ի վերջո, ո՞րն է ճիշտ տարբերակը` նշանակվի Մշակույթի նախարարության կողմի՞ց, թե՞ թողնվի ստեղծագործական խմբի ու դերասանների հայեցողությանը:

– Սա նորմալ, տաղանդավոր մարդու պաշտոն է, հիմա այդ տաղանդավոր մարդուն նշանակում, թե ընտրում են, իմ կարծիքով` երկու տարբերակն էլ սխալ է:

– Գեղարվեստական ղեկավարի ընտրության ի՞նչ տարբերակ եք Դուք առաջարկում:

– Որ լինի ստեղծագործող մարդ, ինքը կստեղծի իր պաշտոնը, ինչպես ամերիկյան «սելվեյդ մենն» է: Նա պետք է բոլորիս մոտ այնպիսի տպավորություն առաջացնի, թե ինքն է, որ կա, ուրիշ մարդ չի կարող լինել այդ պաշտոնին:

– Անկախ նրանից, այդ մարդը կլինի թատրոնի ներսից, թե դրսի՞ց:

– Այո, իհարկե:

– Իսկ նման մարդ ո՞ւմ եք տեսնում ռուսական թատրոնում:

– Սա իրենց թատրոնի խնդիրն է, ես չեմ ցանկանա կարծիք հայտնել:

«ԵԹԵ 20-30 ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵՆ, ՉԶԱՄԱՆԱՔ»

Գեղարվեստական ղեկավարի ընտրությունը թողնել թատրոնի դերասանների ցանկությանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ կարծում է, որ ամենասխալ որոշումն է:

Նորատուսցի Արային» մեղադրանք առաջադրվեց

- Կարծում եմ` դա ամենասխալ որոշումն է, որովհետեւ գործ ունենք ոչ թե 2-3 հոգու, այլ` 30-40 հոգու հետ, որոնք եթե 20-30 թեկնածու առաջարկեն, չզարմանաք: Թեեւ այդքան մարդ չկա, որ գոնե պատշաճ մակարդակի ռուսերեն իմանան: Դա պիտի լինի Մշակույթի նախարարության նշանակումը, որովհետեւ թատրոնը պիտի ունենա իր ծրագիրը, որը կթելադրի նրան Մշակույթի նախարարությունը, որն էլ գտնի այն մարդուն, ով պատրաստ է այդ ծրագիրն  իրականցնել:

– Այսօրվա դրությամբ դեռ երկու թեկնածու են առաջադրված, սակայն թատրոնի անձնակազմը երկուսին էլ դեմ է:

– Ես անուն չեմ կարող տալ:

– Ամիսներ առաջ Ձեր անունն էլ էր շրջանառվում այդ պաշտոնի համար:

– Այո, իմ անունն էլ էր շրջանառվում, ինձ էլ են զանգահարել, բայց թատրոնի գեղարվեստական ղեկավարին պետք է Մշակույթի նախարարությունը նշանակի: Բացի այդ, եթե որոշվում է, որ, ասենք, Պետյան է, կամ Վասյան պետք է լինեն, ապա նրանց կանչեն ու ասեն` մեզ պետք է, որ Հայաստանում ռուսական թատրոնը լինի այսպիսին, կատարի` այս, այս ու այս խնդիրները, բեմադրի ու իրականցնի այս ծրագրերը... Ի վերջո, Հայաստանում ռուսական թատրոնը, դա մոտավորապես նաեւ քաղաքականություն է` ռուսաց լեզվով ներկայացում խաղալ Հայաստանում, որի պետական լեզուն հայերենն է, որն ունի ե՛ւ  պատասխանատվություն, ե՛ւ որոշ նպատակ` ներկայացնել մեր թատերարվեստը Ռուսաստանում:

– Պարոն Ստեփանյան, եթե Ձեզ առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:

– Նախ, պիտի իմանամ ինչ են ինձ առաջարկում, ինչ ծրագիր են դնում առաջս, որ պատասխանեմ` կարող եմ ես դա  իրագործել, թե` ոչ:

«ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ` ԹԱՏՐՈՆԸ ԿԳՆԱ ԴԵՊԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ»

ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական  թատրոնի գեղարվեստական ղեկավա ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` թեպետ  բազմաթիվ հարցեր պետք է լուծի թատրոնի դերասանական խումբը` դերասանի կարծիքը շատ կարեւոր է:

- Բայց կան նաեւ խիստ կոնֆլիկտային իրավիճակներ, որին պետք է օգնել եւ միջամտել, հակառակ դեպքում խումբը բաժանվում է երկու մասին, ու եթե միայն իրենք են լուծում այդ հարցը, որ կողմն էլ հաղթանակի` պայքարը շարունակվելու է:

– Այս դեպքում դերասանները երկու թեկնածուին էլ դեմ են:

– Ես տեղյակ չեմ խնդրին, բայց եթե այդպես է, ուրեմն` ընդհանրապես հարցի քննարկում պետք չէ, այլ ընդհակառակը` նախարարությունը պետք է ավելի կոնկրետ որոշում կայացնի, որպեսզի չշարունակվի այս վիճակը:

Իսկ հիմա Արարրատ Միրզոյանը կփորձի

– Պարոն Շահվերդյան, ՊՈԱԿ-ների մասին օրենքով, տնօրենը նախարարության հետ համատեղ պիտի ընտրի գեղարվեստական ղեկավարին, բայց նախարար Լ. Մակունցը իրավիճակի լուծումը թողել է թատրոնի դերասանական կազմի հայեցողությանը...

– Դե, երեւի, նախարարն ունի նման կերպ մոտենալու իր հիմքերը, մանավանդ` երեւի մտածում է` նոր է այս ոլորտում, ու դերասաններն ավելի լավ են հասկանում, լավ գիտեն իրենց թատրոնի խնդիրները: Իսկ դերասաններն էլ` եթե դեմ են երկուսին էլ, ապա թող իրենց թեկնածուն առաջարկեն, դեմ լինելով` թատրոնը կգնա դեպի կործանում, որը բոլորովին պետք չէ: Ի վերջո, հարգենք այդ թատրոնի նախորդների ծառայությունը` Ալեքսանդր Գրիգորյանի վաստակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА