ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՓԱՐԻԶՈՒՄ

19.06.2018 21:45 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՓԱՐԻԶՈՒՄ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Բելգիայում ավարտված «Grand Chess Tour» շարքի Լյովենի փուլի կայծակնային խաղի մրցաշարի 18 տուրից հետո 36 հնարավորից վաստակեց 20.5 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն՝ 22 միավորով: Երկրորդից չորրորդ տեղերը գրավեցին Կարյակինը (21.5), Վաշիե-Լագրավը (21.5) եւ Նակամուրան (21): Կայծակնային շախմատում Արոնյանը հաղթանակով ավարտեց 6 պարտիա, պարտվեց 5-ում, իսկ ոչ ոքի խաղաց 7-ում: Իսկ արագ շախմատում Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ֆաբիանիո Կարուանային, ոչ-ոքի է խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Միակ պարտությունը կրեց Սերգեյ Կարյակինից: Այսպիսով, «Grand Chess Tour»-ը տեղափոխվում է Փարիզ, որտեղ հունիսի 20-ից 24-ը կանցկացվի երկրորդ փուլը (արագ եւ կայծակնային շախմատ): Անիշ Գիրիին փոխարինել է Վլադիմիր Կրամնիկը: Մասնակիցների թվում են` Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը:

Նույնիսկ թուրք մարզիկներն ու մարզիչներն էին ասում, որ մրցավարները կողմնակալ են եղել. Հովհաննես Բաչկովը` Ստամբուլի միջազգային մրցաշարի մասին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА