ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Ռոնալդուն ձեզ ճաշի է հրավիրում, ապա մերժեք նրան․ Էվրա

19.06.2018 23:22 ՍՊՈՐՏ
Եթե Ռոնալդուն ձեզ ճաշի է հրավիրում, ապա մերժեք նրան․ Էվրա

Պաշտպան Պատրիս Էվրան Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված հետաքրքիր միջադեպ է պատմել։ Ֆուտբոլիստները ժամանակին միասին հանդես են եկել «Ման․ Յունայթեդ»-ում։

Ասում են, թե Ռոնալդուն Մուրիլյոյի մազերից է քաշել.Էմրե Ջան

«Եթե Ռոնալդուն ձեզ հրավիրում է ճաշի, ապա մերժեք նրան։ Նա ինձ հրավիրել է մարզումից հետո, և ես համաձայնել եմ, որովհետև հոգնած էի։ Սեղանին միայն աղցան էր, հավի սպիտակ միս և ջուր, ոչ մի հյութ։

Սկսեցինք ուտել, և ես սպասում էի, որ ինչ-որ նոր բան կբերեն։ Ռոնալդուն ավարտեց, վերցրեց գնդակն ու ասաց․ «Արի խաղանք երկու հպմամբ»։ Ես առաջարկեցի ավարտել ճաշը։ Դրանից հետո նա ինձ կանչեց լողավազան, այնուհետև շոգեբաղնիք։

Այդ պատճառով էլ ես խորհուրդ եմ տալիս․ եթե Ռոնալդուն ձեզ հրավիրում է ճաշի, մի համաձայնեք։ Այդ տղան մեքենա է և երբեք չի հոգնում մարզվելուց»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА