o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հնարավոր է ինչ-որ երկակի ստանդարտներ կիրառվեն»

20.06.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հնարավոր է ինչ-որ երկակի ստանդարտներ կիրառվեն»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը երեկ խորհրդարանի փակ քվեարկությամբ զրկվեց անձեռնմխելիությունից: Այս մասին, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումների եւ Մ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, որը նաեւ Մ. Գրիգորյանի սանիկն է:

Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի

«ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԷԼ ,ՍՅՈՒՐՊՐԻԶ» ՉԷՐ, ՈՐ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԶԵՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»

– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն ամենին, ինչ հրապարկեց ԱԱԾ-ն` Մանվել Գրիգորյանի առանձնատան պահեստներից:

– Գիտեք, այն տեսանյութերը, որ ԱԱԾ-ն էր հրապարակել, դրանից հետո երեւի չկա մի հայ մարդ, որ այդ ամեն ինչին մի քիչ ավելի անձնական ու հոգեբանական չվերաբերվի: Այդ տեսանկյունից` ես էլ այդ մարդկանցից մեկն եմ, որն անընդունելի է համարում այն երեւույթը, որ հայ մարդը, առավել եւս` Արցախի հերոսը, կարող էր անել այն, ինչ որ ԱԱԾ-ն հրապարակեց: Չեմ ուզում բառերով ասել, այդ տեսանկյունից, իրոք, անընդունելի եմ համարում... Իսկ ինչը կապված է զենք-զինամթերքի հետ, նորմալ եմ վերաբերվում դրան: Այսինքն` եթե մեկին կամ մյուսին ձերբակալեին զենք-զինամթերք ապօրինի պահելու համար եւ քրեական օրենսգրքում նշված հոդվածով գործ հարուցեն, նորմալ է, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու եւ այլն: Բայց այս դեպքում խոսքը Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասին է, եւ ոչ մեկի համար էլ «սյուրպրիզ» չէր, որ նա պետք է զենք ունենա: Բնական է, որովհետեւ յուրաքանչյուր պահի մեր սահմանում տեղի ունեցող թեկուզ մի քիչ լուրջ իրադարձության դեպքում` ինքն իր զորքով եւ զենքով առաջինն այնտեղ է լինում: Սա չմոռանանք, որ նա մեծ ծառայություն ունի մատուցած մեր Արցախյան շարժմանն ու Արցախյան հերոսամարտին: Այնպես որ, նորմալ եմ համարում զենք-զինամթերքն իր պարագայում ունենալը, բայց անթույլատրելի եմ համարում մնացած երեւույթները, որոնք այդ տեսագրության մեջ բոլորս տեսանք:

– Ի դեպ, մնացածի մասին. ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերի ու մթերքների առնվազն մի մասը Երկրապահ կամավորականների միությանը փոխանցված է եղել օրինական ճանապարհով: Այս դեպքում, ի՞նչն է Ձեզ վրա մեծ ազդեցություն թողել:

– Ինչպես բոլորի, նույնն էլ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել դպրոցական, մանկապարտեզի երեխաների կողմից ուղղված նամակները զինվորներին, նաեւ այն արկղերը, որոնց վրա հատուկ նշումներով գրված էր, որ այսինչ դպրոցի, այսինչ համայնքի կողմից է: Սա ավելի հուզական էր, եւ կարծում եմ` ավելի շատ ազդեց մարդկանց վրա, եւ, իրոք, այդպիսի բան պիտի չլիներ, ցավում եմ:

«ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԼՐԻՎ ԱՅԼ Է»

– Ազգային ժողովի ամբիոնից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստեց, որ ընդամենը երեք նամակի մասին է խոսքը: Չե՞ք տեսնում միտում իրավական մարմինների կողմից` հենց մարդկանց հուզականության վրա ազդելու:

– Միանշանակ գլխավոր դատախազն իր գործն է անում եւ որպես իրեղեն ապացույց, որպես փաստարկ ինչ ունի, պետք է ներկայացնի: Սա բնական է, որպես պետական մեղադրող:

– Երեկ փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը կողմ են քվեարկում պատգամավորներ, որոնք նմանատիպ հոդվածով երաշխավորություններ են տվել, որպեսզի այլ անձինք ազատ արձակվեն: Ապա բերեց օրինակներ` Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի քր.գործերը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նորից եմ կրկնում` զենք-զինամթերքի հետ կապված` իմ վերաբերմունքը լրիվ այլ է: Այդ տեսանկյունից եթե նայենք, պարզ է, որ այստեղ ինչ-որ երկակի ստանդարտներ հնարավոր է կիրառվեն, չեմ բացառում: Բայց եւ այնպես երեւույթը` կապված այն մյուս հանգամանքների հետ, անթույլատրելի է, ինչն էլ պատճառ դարձավ, որ հանրությունն այսպես բորբոքվեց: Իսկ զենքի հետ կապված, թող իրավապահ մարմինները որոշեն` խորը, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելով: Իսկ դրա արդյունքներով մենք արդեն կկարողանանք ավելի լուրջ եզրակացություններ անել:

«ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԻ ԲԱՆ ԼԻՆԵԼ»

– Երեկ Մ. Գրիգորյանի փաստաբաններն ասացին, որ նա ցուցմունք է տվել, որով հայտնել է, թե որեւէ առնչություն չունի նշված ապրանքների հետ, եւ նրա համար զարմանալի է նշված ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում հայտնաբերվելը: Հնարավոր համարո՞ւմ եք:

«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

– Ամեն դեպքում, անմեղության կանխավարկածը կա, եւ սա քրեական իրավունքների սկզբունքների սկզբունքն է: Պետք է հարգենք բոլորի անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ այդ առումով ավելի լավ է սպասենք իրավապահ մարմինների խորը, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության իրականացմանը: Հնարավոր է, որ այդպես էլ եղած լինի, չեմ բացառում ոչինչ` նորից եմ կրկնում` անմեղության կանխավարկածի սկզբունքից ելնելով:

– Հունիսի 17-ին առաջին ատյանի դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննարկելիս ԱԱԾ-ի կողմից վերջինս մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Սակայն, դատարանը հայտարարեց շատ երկարատեւ` 6 ժամյա ընդմիջում, որի ընթացքում ԱԱԾ-ն պատրաստեց հայտնի տեսանյութը զինվորին տրամադրվող պահածոներով եւ երեխաների նամակներով, ապա փոխվեց նաեւ մեղադրանքի բովանդակությունը: Սա իրավաչա՞փ եք համարում:

– Եթե վերցնենք քրեական դատավարության նորմերը, քրեական օրենսգրքի հոդվածները վերլուծենք, պարզ է, որ իրավաչափ է: Ապօրինի զենք-զինամթերք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու իրավաչափ է ձերբակալելը, այսինքն` օրենքը չի բացառում կամ բացառություններ չի անում, թե ով է: Ընդամենը կարող ենք քաղաքական գնահատական տալ` ասելով, որ գեներալ է,  վերջապես կռված մարդ է, Արցախի հերոս է, կարող էր զենք ունենալ, հատկապես, որ Աստված չանի, ամեն վայրկյան տեսնում ենք, թե մեր սահմաններում ինչ է տեղի ունենում: Աստված մի արասցե, ամեն վայրկյան կարող է մի բան լինել: Ըստ իս, այս տեսանկյունից գործողություններն իրավաչափ էին, իսկ թե մնացածը հետո ինչ հանգամանքներ են ի հայտ գալիս, արդեն գործի քննությունն է ցույց տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА