ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կես դար բեմում». պարգեւատրվեց ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանը (Տեսանյութ)

21.06.2018 00:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կես դար բեմում». պարգեւատրվեց ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանը (Տեսանյութ)

Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ծննդյան 70 եւ ստեղծագործական 50 ամյակներին նվիրված երեկոն՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ բեմադրությամբ:

Աշխարհի 30 պրոֆեսիոնալ մոդել Երեւանում կմասնակցեն «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթին

Թատրոնի դերասաններն, ըստ բեմականացման, փնտրում էին 70-ամյա ՀՀ վաստակավոր արտիստին, հիշում նրա հումորներն ու ուշագրավ փաստեր ներկայացնում: Իսկ Ա. Սանթրոսյանը չկար ու չկար… Եվ երբ դերասաններն արդեն սկսեցին բողոքել, թե ո՞վ իրավունք ունի այս նման արտիստին ոչ մի տող չնվիրի, մեր օրերում իրավունքն էլ իրավունք չունի եւ այլն, հանկարծ բեմում հայտնվեց «Իրավունքը»:

«Իրավունք» թերթի մշակութային բաժնի ղեկավար ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ բարձրացավ բեմ եւ հակադարձ, թե ով է ասում իրավունք չկա, ապա հավելեց, որ եկել է շնորհավորելու ու պատվոգիր հանձնելու Ա. Սանթրոսյանին կեսդարյա չարչարանքի՝ կինոյում, թատրոնում ներդրած ավանդի համար:

«Շնորհակալ ենք, որ Դուք կաք, պարոն Սանթրոսյան: Երկար տարիներ ուզում ենք Ձեզ տեսնել բեմում», - ասաց Լ. Եղիազարյանը՝ դիմելով դահլիճում նստած Ա. Սանթրոսյանին  ու «Իրավունքի» կողմից հոբելյարի համար նախատեսված պատվոգիրը վստահեց Ա. Սանթրոսյանի քրոջը՝ դերասանուհի Արեւ Սանթրոսյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. – Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА