ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը». Արմեն Սանթրոսյան (Տեսանյութ)

21.06.2018 00:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը». Արմեն Սանթրոսյան (Տեսանյութ)

ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ նշում է ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 50 ամյակները: Այս առթիվ հարազատ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ հոբելյանական երեկո՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ բեմադրությամբ:

Ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան

Թատրոնի դերասաններն, ըստ բեմականացման, փնտրում էին 70-ամյա ՀՀ վաստակավոր արտիստին, դիմել էին ազգային անվտանգության ծառայությանը, ինտերպոլով հետապնդում հայտարարել, իսկ Ա. Սանթրոսյանը դահլիճում նստած հետեւում էր կոլեգաների հումորներին ու իր մասին պատմող ուշագրավ փաստերին:

«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԵՄԻ ՎՐԱ ՄՆԱԼՈՒ ՏԱՐԻՆԵՐՍ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ»

Հոբելյարը բեմ բարձրացավ միայն վերջում եւ դիմելով ներկաներին՝ ասաց. «Սիրելիներս, թանկագիններս, հարազատներս, անչափ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք ինձ հետ: Անկեղծ ասեմ՝ այսօր շատ ուրախ օր է ինձ համար, բայց մի փոքր էլ տխուր ինտոնացիաներ կան… Շատ ուրախ եմ, որ Աստված ինձ հնարավորություն է տվել 50 տարի լինել բեմի վրա, միայն տխրությունս այն է, որ կամաց-կամաց բեմի վրա մնալու տարիներս պակասում են: Բայց մի շատ իմաստուն խոսք կա՝ մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը: Ուրեմն՝ ես դեռ մնալու եմ բեմի վրա, դեռ անպայման խաղալու եմ միակ իմ երազած դերը: Անչափ շնորհակալ եմ իմ կոլեկտիվից՝ ջահելներից, ահելներից, որոնք 50 տարի շարունակ տառապեցին իմ ձեռքին՝ էլ իմ նազերը տարան, գոռգոռոցներս տարան, ինչ ասում էի՝ լսում էին…»:

«ԱՐԱ ԴԵ ՇԱՏ ՍԻՄՊՈ ԼԱԿՈՏ ԵՄ ԷԼԻ…»

Ա. Սանթրոսյանը հետ չմնալով իր կոլեգաներից՝ մի զավեշտալի միջադեպ էլ ինքը հիշեց իր մասին. «Մի անգամ մտա թատրոն եւ տեսա, որ բուֆետում բոլորն ինչ-որ տրամադրություններն ընկած, նստած են, չեն ասում ինչ է եղել: Մտածեցի մի բան պետք է ասեմ, որ տրամադրությունները բարձրանա, նայեցի հայելու մեջ եւ ասացի՝ արա դե շատ սիմպո լակոտ եմ էլի… Ու ծիծաղը գնա՜ց:  Չգիտեմ… կարող եմ եւ նրանց ուրախացնել, կարող եմ եւ բարկանալ իմ կոլեկտիվի վրա, որովհետեւ անում եմ այդ բոլորը թատրոնի, մեր աշխատանքի համար: Շատ շնորհակալ եմ մեր կոլեկտիվից, իմ ղեկավարներից, բոլորից, ովքեր կազմակերպեցին այս հիշարժան երեկոն: Սիրելիներս, կուզենամ մի 50 տարի էլ միասին լինենք, հետո Աստված ինչքան կամենա»:

Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ի կողմից շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու մասին

«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ԹԱՏՐՈՆԻՆ, ԲԵՄԻՆ ՆԱՅԵՔ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ»

Իսկ վերջում Ա. Սանթրոսյանը զգուշացրեց կրտսեր գործընկերներին. «Երեխեք ջան, էլի կարող է գոռամ, ոչ թե կարող է, այլ հաստատ կգոռամ, բայց ես հենց այնպես չեմ գոռգոռում: Գոռում եմ, որպեսզի այն բոլոր բացասական երեւույթները ինչ-որ կապված  է թատրոնի հետ, վերանա, որովհետեւ դուք իրավունք չունեք թատրոնին, բեմին նայեք մատների արանքով: Ես թույլ չեմ տա, կգոռամ, գուցեեւ վատանամ, բայց ոչինչ, կարեւորը՝  հանկարծ բեմին, մեր թատրոնին որեւէ բացասական բան չկպչի: Չգիտեմ ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե չլիներ այս մի քանի քառակուսի մետր բեմը , որը մտնում ես հիվանդ, գլխացավով, ճնշումով, դուրս ես գալիս ինչպես զվարթ պատանյակ: Շնորհակալ եմ բոլորիցդ, Աստված ձեզ երկար կյանք ու առողջություն տա»:

90-ԱՄՅԱ ԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆՐԹՈՍՅԱՆԻՆ

Ի դեպ, Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն ՀԱՅԿ ԽԵՐԱՆՅԱՆԸ թատրոնի ողջ կոլեկտիվի կողմից խորհրդանշանակ անակնկալ մատուցեց Արմեն Սանթրոսյանին: Թատրոնի գալիք 90-ամյակի առաջին մեդալը ստացավ 70-ամյա հոբելյարը:

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հ.Գ.- Լուսանկարները դիտե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА