ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կազմակերպված սաբոտաժ. Ո՞ւմ շնորհիվ է Զոհրաբ Մնացականյանը հայտնվել ԱԳ նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»

21.06.2018 10:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կազմակերպված սաբոտաժ. Ո՞ւմ շնորհիվ է Զոհրաբ Մնացականյանը հայտնվել ԱԳ նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»

«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ:

Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, և հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայանցնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները շեշտելու Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` որպես անվտանգության խնդիր: Միաժամանակ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով:

Նիկոլ Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն. շատերը կարող են հայտնվել դատարանի առաջ. «Հրապարակ»

Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, որևէ քայլ չի արվում: Պատճառը դժվար չէ ենթադրել. տեսակետ կա, որ սա կազմակերպված սաբոտաժ է, որում իր դերակատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ Մնացականյանը նրա կադրն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մնացականյանը դեռ 1993թ. մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ: Ասում են՝ ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտնվելը ևս Սարգսյանի շնորհիվ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА