ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասընթացը

23.06.2018 14:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասընթացը

Երեկ՝ հունիսի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սիրիայի փորձագետների համար նախատեսված «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացի» բացման արարողությունը։ 

«Հուսանք`ՖՄԿ-ի կազմակերպման արդյունքը չի սահմանափակվի Մակրոնի ու Թրյուդոյի հայկական պարով»

Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի համակարգող Քրիստինա Մենեգացցին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում Սիրայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

Բացման արարողությանը հաջորդեցին դասախոսությունները և գործնական աշխատանքները. գործնական աշխատանքները վարում էին Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցները՝ բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գլխավորությամբ: 

Դասընթացն իրականացվում է Մատենադարանի, «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ, ԵՄ-ից ֆինանսավորում ստացող և Ավստրիայի Հանրապետության ու Ֆլանդրիայի կառավարությունների աջակցությունն ստացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի շրջանակում։ 

Դասընթացը կավարտվի հունիսի 27-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА