ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16-ամյա հայ մոդելը՝ ռուսական պոդիումում. կայացավ «Էստեթ նորաձեւության շաբաթը»

23.06.2018 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
16-ամյա հայ մոդելը՝ ռուսական պոդիումում. կայացավ «Էստեթ նորաձեւության շաբաթը»

Վերջերս Ռուսաստանի սրտում՝ Մոսկվայում, կայացավ հայտնի «Էսթետ նորաձեւության շաբաթը»: Պարզվում է՝ օտարազգի մոդելների շարքում ցուցադրության ժամանակ փայլել է նաեւ հայազգի մոդել Արթուր Ղալումյանը: U CAN մոդելային ստուդիոյի տնօրեն Մանե Մխիթարյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ «Fashion book» ընկերության կողմից` հանձինս ռուս դիզայներ Ալյոնա Ստեպինայի, իրենք ստացել էին առաջարկ, որպեսզի U CAN-ի լավագույն ուսանողներից որեւէ մեկն այս ցուցադրության ժամանակ ներկայացներ ընկերության բրենդը: Արթուրի լուսանկարներն ու պարամետրերը տեսնելով՝ անմիջապես համաձայնության են եկել ու ուղեւորվել Մոսկվա: Իսկ թե ինչ տեղի ունեցավ «Էսթետ նորաձեւության շաբաթվա» ընթացքում, պարզեցինք հենց Արթուր Ղալումյանից:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երեւանի օր սահմանել

- Նախ ասեմ, որ սա իմ առաջին քայլերն էին այս ասպարեզում: Վերադարձել եմ շատ լավ  տպավորություններով: Մասնակցությունը նման պրոֆեսիոնալ եւ լուրջ ցուցադրության, այն էլ Մոսկվայում, իսկապես, ինձ համար մեծ հաջողություն էր:

- Արթուր, «Էսթետ նորաձեւության շաբաթը» նաեւ առանձնանում է իր հատուկ հյուրերով, որոնք նորաձեւության աշխարհում արդեն իսկ լեգենդար դեմքեր են: Բա՞րդ էր ներկայանալ նրանց առաջ

- Ավելի ճիշտ՝ մեծ պատասխանտվություն կար, որովհետեւ այդ մակարդակի մարդիկ դիտում են քեզ: Ինչ խոսք, այս դեպքում էլ ավելի հաճելի է դառնում հանդես գալը: Ներկաների թվում էին՝ ոճաբան-վարսահարդար, էպատաժային ռուս աստղ Սերգեյ Զվերեւը, ՌԴ նորաձեւության տան նախագահ, դեռեւս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձեւության մեջ ուրույն ռոմանտիկ ոճի, դասականության եւ էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցեւը եւ այլք:

- Իսկ ի՞նչ հանգուստներով ներկայացար:

- «Fashion book» ընկերության դիզայներ Ալյոնա Ստեպինան ներկայացնում էր ազատ ոճի ամառային հետաքրքիր հավաքածու, ինչը սիրով ներկայացրեցի ներկաների ուշադրությանը:

Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Արթուր Վանեցյան

- Փաստորեն, պոդիումում միակ հայն ես եղել, հետաքրքիր է՝ օտարազգի մոդելների հետ աշխատելը որքանո՞վ էր դյուրին:

- Բացարձակ սա խանգարող հանգամանք չէր, նույնիսկ հաճելի էր աշխատել, որովհետեւ կազմակերպված էին ու պրոֆեսիոնալ:

- Նոր առաջարկներ եղա՞ն:

- Հետագայում եւս հանդես կգամ այս բրենդի համար: Այսինքն՝ թե՛ ֆոտոսեսիաների, թե՛ ցուցադրությունների ժամանակ: Ցանկությունս մեծ է, հուսով եմ՝ կստացվի համագործակցել նաեւ ուրիշ դիզայներների հետ՝ երկրից դուրս:

- Անդրադառնանք նաեւ նրան, թե ինչպե՞ս ի սկզբանե հայտնվեցիր նորաձեւության աշխարհում:

- Զբաղվում եմ հարվածային գործիքներ նվագելով, պարով եւ դերասանութամբ եւ որոշեցի ինձ փորձել նաեւ նորաձեւության ասպարեզում, որովհետեւ միշտ սիրել եմ ու հետաքրքրվել: Երբ իմացա U CAN-ի մասին, եկա եւ սկսեցի պարապել ու հիմա էլ շարունակում եմ սովորել ու ավելի մեծ փորձ ձեռք բերել: Այստեղ ամեն ինչ սովորել եմ զրոյից եւ երեք ամիս ստանդարտ ուսում ստանալուց հետո՝ շարունակեցի ուսումս Թոփ ծրագրով, որի շնորհիվ, բացի ֆոտոսեսիաներից, պրակտիկայից, ցուցադրությունների մասնակցությունից, լրջագույն պրոֆեսիոնալիզմ ես ձեռք բերում, ինչն էլ ավելի մեծ առաջընթացի դռներ է բացում քեզ համար: Բացի այդ, հենց Թոփ ծրագրի շնորհիվ է, որ նաեւ հնարավորություն է ընձեռվում ներկայանալ արտերկրում տարբեր միջոցառումների ու ցուցադրությունների ժամանակ, ինչպես նաեւ ունենալ ֆոտոշարքեր արդեն արտասահմանյան նորաձեւության շուկայում:

Արթուր Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

- Կա՞ կոնկրետ երազանք այս ասպարեզում:

- Կցանկանայի, որպես մոդել, շատ հայտնի մոդելային տների հետ համագործակցել, ինչին էլ հետագայում կփորձեմ հասնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА