ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոտ 200 մարդ տեղափոխող թուրքական Boeing-ը վթարային վայրէջք է կատարել անսարք շարժիչի պատճառով

24.06.2018 17:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոտ 200 մարդ տեղափոխող թուրքական Boeing-ը վթարային վայրէջք է կատարել անսարք շարժիչի պատճառով

Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքից դեպի թուրքական Անթալյա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի անսարքության պատճառով: 

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել

Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ օդանավը վայրէջք է կատարել Ղազախստանի տարածքում:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի առավոտյան: Խոսքը թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի մասին է: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է մոտ 200 մարդ:

«Օդանավի անձնակազմը որոշել է վթարային վայրէջք կատարել ղազախական Ատիրաու քաղաքի օդանավակայանում: Ժամը 10:20-ին բարեհաջող վայրէջք է կատարվել»,-ասված է տարծված հաղորդագրությունում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА